Մենք մասնագիտական ընկերությունները վերածում ենք AI-ի վրա հիմնված բարձր արդյունավետությամբ հզոր կենտրոնների։ Ձեր մտավոր կապիտալը ավտոմատացման էկոհամակարգերի հետ համատեղելով՝ Դուք կբազմապատկեք Ձեր ընկերության կարողությունները։

Շարժունակություն և ստանդարտացում. Մենք ինտեգրում ենք արհեստական բանականությունը ձեր ներկայիս CRM/ERP-ում՝ ապահովելու համար, որ առկա համակարգերը մնան կայուն։

Ամեն ինչ սկսում ենք աուդիտից. Նպատակն ավտոմատացված բիզնես կառուցելն է, ոչ թե AI գործիզներ ինտեգրելը։

Տվյալների ինքնավարություն. Ձեր սեփական հյուրերի տվյալները, գործընկերների և երթուղիների մասին ինֆորմացիան մնում են Ձեր անվտանգ, փակ էկոհամակարգում։
Մենք կիրառում ենք թվային փոխակերպման խիստ ստանդարտները AI փոխակերպման պրոյեկտներում՝ ապահովելու, որ Ձեր բիզնեսի արհեստական բանականության ինտեգրումը լինի անխափան և անվտանգ։

Մենք չենք փոխարինում Ձեր մասնագետներին, մենք բարձրացնում ենք նրանց աշխատանքային որակավորումը AI-ի հետ։

Ավանդական ֆինանսական կառավարումը հաճախ ռեակտիվ է և սահմանափակվում է մարդկային մշակման արագությամբ: Այս ոլորտի համար բնորոշ լուծումներն են՝
Ավտոմատացված փաստաթղթերի և հաշիվ-ապրանքագրերի կառավարում. AI համակարգերը թույլ են տալիս ներդնել ավտոմատացված պրոցեսներ, որոնք կարող են մուտքագրել, դասակարգել, վերլուծել ֆինանսական փաստաթղթերն ու դրանց արդյունքները։
Ավտոմատացված սխալի հայտնաբերում. Ալգորիթմական վերահսկողության ներդրում՝ իրական ժամանակում անոմալիաները և մուտքագրման սխալները հայտնաբերելու համար, ինչը զգալիորեն նվազեցնում է մարդկային սխալի հավանականությունը։
Աշխատանքային հոսքի ավտոմատացում. Ամսվա վերջում կրկնվող փակումների և հաշվետվությունների ցիկլերի արդյունավետության բարձրացում՝ գործառնական ծախսերը օպտիմալացնելու համար։


Տեխնիկական պարտքը և մասնատված փաստաթղթավորումը ծրագրային մշակման և որակի ապահովման հիմնական խոչընդոտներն են։
Արհեստական բանականությամբ աշխատող կոդի աուդիտոր. Խորը մակարդակի կոդի վերանայման ավտոմատացում՝ տեղակայումից առաջ անվտանգության համապատասխանությունը և ճարտարապետական համապատասխանությունն ապահովելու համար։
Ավտոմատացված փաստաթղթաշրջանառության գործարան. Օգտագործելով LLM-ները՝ կոդի բազայից անմիջապես իրական ժամանակում ճշգրիտ տեխնիկական փաստաթղթեր և API սխեմաներ պահպանելու համար։
Աշխատանքային հոսքի ավտոմատացում. Արհեստական բանականության ինտեգրում աշխատանքային հոսքում՝ ամենօրյա գործընթացները ավտոմատացնելու և արտադրողականությունը բարձրացնելու համար։
Խորհրդատվական ընկերության համար կարևոր է կուտակված փորձը մաքսիմալ կիրառելն ու նոր որակի ծառայությունների մատուցումը։
Կորպորատիվ գիտելիքների բազա (ներքին GPT)․ Ընկերության ողջ պատմական փորձը, ուսումնասիրությունները և ներքին տվյալների վերածում անվտանգ, մասնավոր «Կորպորատիվ GPT»-ի։
Խորը շուկայի հետազոտություն. Շուկայական տվյալների հավաքագրման և սինթեզի ավտոմատացում՝ բարձր ճշգրտության վերլուծություն և միտումների կանխատեսում ապահովելու համար։
Ավտոմատացված հաշվետվություն. Հաճախորդներին կատարողականի չափանիշների վերլուծության և մատուցման ստանդարտացում՝ ավտոմատացված, տվյալների վրա հիմնված հաշվետվությունների մեխանիզմների միջոցով։


Բարդ համակարգերի ներդրման ուշացումների մեծ մասը տեղի է ունենում պահանջների հավաքագրման և համակարգի քարտեզագրման փուլերում։
Տեխնիկական առաջադրանքի հեղինակ և վերլուծաբան․ Արհեստական բանականության օգնությամբ տեխնիկական բնութագրերի ստեղծում և աուդիտ՝ բիզնեսի կարիքների և համակարգի հնարավորությունների միջև համապատասխանությունն ապահովելու համար։
Աշխատանքային հոսքի ավտոմատացում. Տվյալների միգրացիայի, քարտեզագրման և համակարգի փորձարկման փուլերի ավտոմատացում՝ «առավելագույն ստանդարտացման» մոտեցում ապահովելու համար՝ անհրաժեշտ անհատականացմամբ։
Կորպորատիվ գիտելիքների բազա (ներքին GPT)․ Կենտրոնացված գիտելիքների բազա, որը պարունակում է բոլոր նախորդ իրականացված աշխատանքների տվյալները և խնդիրների լուծման արձանագրությունները՝ թիմի արագ կողմնորոշման համար։
Խնդրում ենք նշել գործող էլ․ հասցե, քանի որ հղումն ուղարկվելու է այս հասցեին։

Կապ մեզ հետ [email protected]
+374 95 220 111
Մեր մասին
Կարիերա
ՀՏՀ
Կապ
Educational HUB
AI Agency
Տրանսորմացիա
Պրոդուկտներ
Ընդհանուր պայմաններ և դրույթներ
Գաղտնիության քաղաքականություն
Վերադարձի քաղաքականություն
Copyright 2026. Executive. All rights reserved.