
Այս սեսիայի ընթացքում Ձեր թիմի հետ համատեղ վերլուծում ենք բիզնեսի օպերացիոն համակարգի թերությունները և մշակում ենք արդյունավետության բարձրացման պլան։

Ի՞նչն է հենց հիմա ամենաշատը խանգարում բիզնեսի արագ աճին։ Այս սեսիայի ընթացքում գտնում ենք այդ խոչընդոտները և մշակում դրանց վերացման պլան։

Հաճախորդակենտրոնությունը շատ բիզնեսների կարևորագույն սկզբունքներից է։ Բայց այդ սկզբունքն իրականություն է դառնում միայն հստակ բիզնես-պրոցեսների առկայության դեպքում։ Այս սեսիայի ընթացքում վերլուծում և կատարելագործում ենք այն պրոցեսները, որոն ուղղված են հաճախորդակենտրոն մոտեցման ապահովմանը։

Բիզնեսի ֆունկցիոնալ կառուցվածքը ցույց է տալիս, թե ինչ ֆունկցիաներ կան բիզնեսում և ինչպես են դրանք միմյանց հետ փոխկապակցված։ Առանց բոլորի համար հասկանալի և կիրառական կառուցվածքի՝ արդյունավետ բիզնես վարել հնարավոր չի։ Այս սեսիայի նպատակն է մշակել բիզնեսի ֆունկցիոնալ կառուցվածքը կամ կատարելագործել առկա կառուցվածքը։

Այս սեսիայի ընթացքում դուրս կբերենք, թե հատկապես որ պրոցեսներն ու ոլորտները Ձեր բիզնեսում թվայնացման կարիք ունեն և կկազմենք Digital Transformation-ի պլան։

KPI-ների համակարգի մշակումը թույլ կտա բիզնեսին կենտրոնանալ այն ցուցանիշների վրա, որոնք կարևոր են աճի համար։ Այս սեսիայում դուրս կբերենք Ձեր բիզնեսի կարևորագույն KPI-ները և դրանց հաշվարկի մեթոդները։

Այս սեսիան օգտակար կլինի բարդ արժեքի ստեղծման շղթա ունեցող բիզնեսներին։ Սեսիան ուղղված է շղթայի վերլուծությանը։ Դրա ընթացքում գտնում ենք արժեշղթայում խնդիրները և զարգացման հնարավորությունները։

Կառավարչական հաշվառումը թույլ է տալիս տեղեկացված լինել բիզնեսի իրական եկամուտների և ծախսերի, բիզնեսի իրական արժեքի և այլ կարևոր ցուցանիշների մասին։ Կառավարչական հաշվառման մոդելավորումը օգտակար կլինի այն բիզնեսներին, ովքեր ունեն հաշվառման ծրագիր, բայց դրա հնարավորություններն ամբողջությամբ չեն օգտագործում։
Գրանցվում եք ներքևի հղմամբ
Մենք կապվում ենք Ձեզ հետ, քննարկում ենք Ձեր պահանջմունքն ու որոշում, թե ինչ թեմայով սեսիան ճիշտ կլինի բիզնեսի համար
Պլանավորում ենք Executive սեսիայի ընթացքը, արդյունքները, որոշում ենք մասնակիցներին և պայմանավորվում ենք անցկացման մասին
Անցկացնում ենք Executive սեսիան
Խնդրում ենք նշել գործող էլ․ հասցե, քանի որ հղումն ուղարկվելու է այս հասցեին։

Կապ մեզ հետ [email protected]
+374 95 220 111
Մեր մասին
Կարիերա
ՀՏՀ
Կապ
Educational HUB
AI Agency
Տրանսորմացիա
Պրոդուկտներ
Ընդհանուր պայմաններ և դրույթներ
Գաղտնիության քաղաքականություն
Վերադարձի քաղաքականություն
Copyright 2026. Executive. All rights reserved.