Digital & AI Transformation Lead

Դարձեք բիզնեսի թվային և AI փոխակերպման առաջնորդը։
Մշակեք փոխակերպման պլանը և գրանցեք առաջին հաջողությունները կուրսի ընթացքում։

Մեկնարկը

Նոյեմբերի 10-ին

Տևողությունը

14 շաբաթ

Արժեքը

400,000 դրամ

Թողնել գրանցման հայտ

Խնդրում ենք նշել գործող էլ․ հասցե, քանի որ

հաստատումն ուղարկվելու է այդ հասցեին։

Այս ծրագիրը ձեզ համար է, եթե...

Դուք բիզնեսի սեփականատերն եք

ով անձամբ է ներգրավված ընկերության թվայնացման գործընթացում և ցանկանում է դա անել համակարգված, ոչ թե քաոսային։

Դուք գործառնական ղեկավար եք

և ձեր առջև խնդիր է դրված բարձրացնել արդյունավետությունը, ավտոմատացնել պրոցեսները և ներդնել նոր տեխնոլոգիաներ։

Դուք նախագծի ղեկավար եք (PM)

և ցանկանում եք դասական PM-ից վերաորակավորվել որպես ռազմավարական Transformation Leader, ով հասկանում է տեխնոլոգիաներից և կարող է թվայնացման պրոյեկտներ ղեկավարել։

Դուք բիզնես վերլուծաբան կամ խորհրդատու եք

և ցանկանում եք ոչ միայն վերլուծել, այլև ղեկավարել պրոցեսների օպտիմալացման և ավտոմատացման ամբողջ ցիկլը։

Մնացել է 5 տեղ

Ծրագրի ավարտին դուք կկարողանաք

  • Գնահատել, թե Ձեր բիզնեսը որ փուլում է՝ թվայնացում 1.0, 2.0, թե AI-ացում

  • Քարտեզագրել հիմնական բիզնես պրոցեսները և գտնել թվայնացման կետերը

  • Կառուցել CRM-ի և ERP-ի մեկ թվային հիմք

  • Ընտրել AI ավտոմատացման իրատեսական կիրառություններ

  • Կազմել ճանապարհային քարտեզ, բյուջե և բիզնես հիմնավորում, ընտրել մատակարար

  • Ղեկավարել նախագիծը՝ տվյալների միգրացիայից մինչև գործարկում

  • Կառավարել թիմի դիմադրությունը փոփոխությունների ժամանակ

  • Սահմանել անվտանգության, մուտքի իրավունքների և AI կառավարման կանոններ

AI-ավտոմատացման նախագծերի 95%-ը ձախողվում են

Ինչու՞

  • Ավտոմատացվում է քաոսը՝ առանց համակարգի մշակման

  • Թիմը դիմադրում է, քանի որ նրան չեք ներգրավում

  • Չկա պլանավորում, բյուջե և բիզնես հիմնավորում

  • Չկա այն առաջնորդը, ով հավասարապես խոսում է երեք լեզվով՝ բիզնեսի, տեխնոլոգիայի և մարդկանց

Թվային և AI փոխակերպման ղեկավարի 3 հիմնասյուները

Նախ համակարգել, հետո՝ ավտոմատացնել

Գործիքների ներդրումը միայն ավելացնում է քաոսը։ Բիզնեսը նախ պետք է համակարգել, որից հետո նոր պլանավորել և ներդնել ավտոմատացման գործիքները։

Տիրապետել թվային փոխակերպման այբուբենին

Պետք է տիրապետել բազային գործիքների ներդրման տեխնիկաներին (ERP, CRM) և ընդհանուր տեղեկություն ունենալ բազմաթիվ այլ գործիքներից։

Ներգրավել մադրկանց, ղեկավարել նախագիծը

Ցանկացած տրանսֆորմացիա մեծ դիմադրություն է առաջացնում թիմում։ Եթե դրա հետ աշխատել չգիտեք, այն հողին կհավասարեցնի բոլոր ջանքերը։

Բիզնեսին այսօր պակասում է այն առաջնորդը, ով հավասարապես խոսում է երեք լեզվով՝ բիզնեսի, տեխնոլոգիայի և մարդկանց:

Մենք մշակել ենք ծրագիր՝ Digital&AI տրանսֆորմացիայի առաջնորդներ կրթելու համար.

Հիմունքներ

Թվայնացման մակարդակ, տվյալներ, հիմնական բիզնես պրոցեսներ

Տեխնոլոգիա

CRM, ERP, AI ավտոմատացում

Ռազմավարություն և բիզնես հիմնավորում

Բյուջե, ճանապարհային քարտեզ, մատակարարի ընտրություն, նախագծի պլան

Իրականացում և փոփոխությունների ղեկավարում

Միգրացիա, գործարկում, աշխատանք մարդկանց հետ

Անվտանգություն և կառավարում

Կիբեռանվտանգություն, մուտքի իրավունքներ, AI-ի պատասխանատու կիրառում, պաշտպանություն

Ծրագրի ավարտին Դուք ոչ թե ուղղակի «կիմանաք» գործիքների մասին, այլ կկարողանաք զրոյից մշակել և ղեկավարել ամբողջական փոխակերպման նախագիծ։

Ինչ եք ստեղծում դասընթացի ընթացքում

Յուրաքանչյուր փուլից հետո ունեք պատրաստի փաստաթուղթ Ձեր բիզնեսի համար.

Շաբաթ 3

Հիմնական բիզնես պրոցեսների քարտեզ

Շաբաթ 5

AI ավտոմատացման հնարավորությունների ցանկ

Շաբաթ 7

Թվայնացման ճանապարհային քարտեզ

Շաբաթ 8

Բիզնես հիմնավորում և մատակարարի ընտրության չափանիշներ

Շաբաթ 9

Նախագծի իրականացման պլան

Շաբաթ 10–11

Գործարկման և փոփոխությունների կառավարման պլաններ

Շաբաթ 12–13

Անվտանգության, մուտքի իրավունքների և AI կառավարման կանոնակարգ

Վերջնական արդյունքը

Փոխակերպման ամբողջական պորտֆոլիո, որը կազմում և ցուցադրում եք 14-րդ շաբաթում։


ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
14 շաբաթ

Յուրաքանչյուր փուլից հետո ունեք պատրաստի փաստաթուղթ Ձեր բիզնեսի համար.

  • Տվյալներ (շաբաթ 2)

  • CRM/ERP-ն՝ որպես թվային ողնաշար (շաբաթ 4)

  • Ֆինանսական կառավարում (շաբաթ 6)

  • Ճանապարհային քարտեզ (շաբաթ 7)

  • Մատակարարի ընտրություն (շաբաթ 8)

  • Տվյալների միգրացիա և գործարկում (շաբաթ 10)

  • Կիբեռանվտանգություն և AI կառավարում (շաբաթ 12)

  • Դերեր, մուտքի իրավունքներ և սպասարկում (շաբաթ 13)

Ինչ ՉԻ պահանջվում

Ծրագրավորման կամ խորը տեխնիկական գիտելիքներ։
Սա կառավարման ծրագիր է, որը սովորեցնում է, թե ինչպես կառավարել տեխնոլոգիաները բիզնեսի օգտին։

Հիմնական դասընթացավար

(Ունենալու ենք ոլորտային հյուր խոսնակներ)

trainer headsho
Հայկ Մարգարյան

Կառավարման և բիզնեսի ավտոմատացման մասնագետ, իրականացրել է տասնյակ ավտոմատացման նախագծեր տարբեր ոլորտներում

Executive Business Transformation HUB հիմնադիր և մեթոդաբան

Կուրսի մանրամասները

  • Մեկնարկում ենք նոյեմբերի 10-ին

  • Թրեյնինգն անցնելու է օֆլայն ֆորմատով

  • 14 շաբաթ՝ ամեն երեքշաբթի և հինգշաբթի, ժամը 19։00-21։30

  • Արժեքը ՝ 400.000 դրամ (գործում է հետաձգված և մաս-մաս վճարման համակարգ)