AI Adoption

Ձեր թիմի AI վերապատրաստման ծրագիրը

8–12 շաբաթում Ձեր թիմը կսովորի գործիքները, կներդնի իր աշխատանքում և կսկսի ավելի արագ աշխատել

Ձեր թիմն արդեն օգտագործում է AI․
Հարցն այն է՝ ինչպես

  • Ամեն մեկը՝ իր ձևով
    Նույն առաջադրանքը լուծվում է տասը տարբեր ձևով, իսկ լավ պրակտիկաները մնում են մեկ մարդու գլխում։

  • Տվյալների ռիսկ
    Հաճախորդների և ընկերության տվյալները հայտնվում են անձնական հաշիվներում։

  • Ոչ մի թիվ
    Թվում է, թե AI-ն խնայում է ժամանակ, բայց ոչ ոք չի չափել։

  • Թրեյնինգը մոռացվում է
    Մեկանգամյա դասընթացից հետո թիմը վերադառնում է հին սովորույթներին։

Ոչ թե դասընթաց, այլ ներդրման ծրագիր

Երեք բաղադրիչ, որոնք ապահովում են, որ AI-ն մնա թիմում ծրագրի հետո։

Ախտորոշում

Գտնում ենք, որտեղ է AI-ն ամենաշատ օգուտ տալիս ձեր ընկերությանը, և ընտրում ճիշտ գործիքները։

Պրակտիկ ուսուցում

80% hands-on՝ ձեր թիմի իրական առաջադրանքներով, հայերենով, ըստ բաժինների։

Ներդրման ուղեկցում

AI Champions, office hours և Demo Day, մինչև նոր սովորույթները ամրապնդվեն

Ծրագրի ընթացքը.

Փուլ 1. Ախտորոշում (1–2-րդ շաբաթ)
Հարցում, հարցազրույցներ, AI հնարավորությունների քարտեզի կազմում

Փուլ 2. Հիմքեր և գործիքներ (3-րդ շաբաթ)
2-օրյա գործնական (hands-on) թրեյնինգ

Փուլ 3. Ներթիմային workshop-ներ (4–5-րդ շաբաթ)
Պատրաստի workflow-ների մշակում յուրաքանչյուր բաժնի համար

Փուլ 4. Ներդրում (6–10-րդ շաբաթ)
Անհատական նախագծեր, AI Champions ծրագիր, office hours

Փուլ 5. Demo Day (11–12-րդ շաբաթ)
Չափված արդյունքների ներկայացում և հաջորդ քայլերի պլանավորում

Կաշխատենք ամենահայտնի գործիքներով

LogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogoLogo

Այս ծրագիրը ձեզ համար է, եթե...

Ստեղծված է ոչ տեխնիկական թիմերի համար

HR

Վականսիաներ, CV-ների սքրինինգ, onboarding նյութեր

Մարքեթինգ

Կոնտենտ-պլան, տեքստեր՝ brand voice-ով, վիզուալներ

Վաճառք

Հաճախորդի հետազոտություն, առաջարկներ, follow-up

Ֆինանսներ

Excel-ով տվյալների հետ աշխատանք, հաշվետվությունների կազմում և վերլուծություններ

Գործառնական

SOP-ներ, հանդիպումների արձանագրություններ

Ղեկավարներ

Ռազմավարական վերլուծություն, վերահսկողություն, բաժնի AI roadmap

Ծրագրի ավարտին մասնակիցը

  • Գիտի, թե որ գործիքը երբ օգտագործել

  • Գրում է արդյունավետ prompt-ներ հայերեն և անգլերեն

  • Ստուգում է AI-ի արդյունքը և գիտի սահմանները

  • Աշխատում է տվյալների հետ՝ անվտանգ կանոններով

  • Ավտոմատացնում է կրկնվող առաջադրանքները

Ընտրեք ձեր նպատակին համապատասխան փաթեթը

Փաթեթներ

Starter

Արագ մեկնարկ թիմի համար

900,000 ֏-ից

  • Տևողություն՝ 2 շաբաթ

  • Հիմքեր, գործիքների պրակտիկում

  • cheat sheet-եր

Professional

Արդյունք բաժիններում

1,800,000 ֏-ից

  • Տևողություն՝ մոտ. 4 շաբաթ

  • Starter + 3–4 բաժնային workshop

  • Prompt Library

  • Վիդեոդասեր

Transformation

AI՝ որպես ռազմավարական նախաձեռնություն

Անհատական

  • Տևողություն՝ 8–12 շաբաթ

  • Professional + ախտորոշում,

  • AI Policy,

  • Champions,

  • Demo Day,

  • ROI

Ինչու մենք

Արդյունքներ

  • 3–5 ներդրված workflow յուրաքանչյուր բաժնում

  • AI Usage Policy՝ պարզ կանոններ թիմի համար

  • Prompt Library՝ ընկերության իրական առաջադրանքներով

  • AI Champions՝ ներքին առաջնորդներ

  • Կարգավորված գործիքներ ամբողջ թիմի համար

  • ROI հաշվետվություն՝ խնայված ժամերով և adoption rate-ով

Ինչու Executive

  1. Բիզնես տրանսֆորմացիայի փորձ. 10+ տարի

  2. Թրեյնինգ + ներդրում. Թիմը մենակ չի մնում օգտագործման մեջ

  3. Հայերեն և տեղական կոնտեքստ. Օրինակները հայկական բիզնեսից

  4. Vendor-neutral. Գործիքն ընտրում ենք ձեր կարիքից ելնելով

Հաճախ տրվող հարցեր

Մեր թիմում ոչ ոք տեխնիկական գիտելիք չունի։ Ծրագիրը հարմա՞ր է

Այո։ Ծրագիրը հենց ոչ տեխնիկական թիմերի համար է։ Բավարար է համակարգչից և գրասենյակային ծրագրերից օգտվելու հմտությունը։

Ո՞ր AI գործիքներն եք ուսուցանում։

Մենք vendor-neutral ենք։ Հիմնական ասիստենտը (ChatGPT, Claude, Gemini կամ Copilot) ընտրում ենք միասին՝ ձեր ենթակառուցվածքին համապատասխան։

Ինչպե՞ս է ապահովվում մեր տվյալների անվտանգությունը։

նվտանգությունը առանձին մոդուլ է։ Օգնում ենք ընտրել կորպորատիվ հաշիվներ և մշակել AI Usage Policy, որպեսզի գաղտնի տվյալները չհայտնվեն անձնական գործիքներում։

Թրեյնինգը դասարանայի՞ն է, թե օնլայն։

Երկուսն էլ հնարավոր են։ Hands-on փուլերի համար առաջարկում ենք դասարանային, office hours-ը՝ օնլայն։

Քանի՞ մարդ կարող է մասնակցել։

Մեկ խումբը՝ մինչև 20 մարդ։ Մեծ թիմերը բաժանում ենք հոսքերի։

Ինչպե՞ս եք չափում արդյունքը։

Ախտորոշման փուլում հավաքում ենք ելակետային տվյալներ, իսկ Demo Day-ին համեմատում ենք՝ խնայված ժամեր, adoption rate, մասնակիցների վստահություն։

Կարո՞ղ ենք սկսել փոքրից

Այո։ Starter փաթեթը հարմար է մեկ թիմին փորձարկելու համար, այնուհետև կարելի է ընդլայնել։

Սկսենք 30 րոպեանոց ախտորոշիչ զրույցից

Կքննարկենք ձեր նպատակները, ցույց կտանք, թե որտեղ կարող է AI-ն ամենաշատ օգնել, և կառաջարկենք համապատասխան փաթեթ։ Անվճար է և ոչ մի պարտավորություն չի ենթադրում։

Թողնել գրանցման հայտ

Խնդրում ենք նշել գործող էլ․ հասցե, քանի որ հղումն ուղարկվելու է այս հասցեին։