AI ՀԻՄՈՒՆՔՆԵՐ.
Գործնական սեմինար ընկերության թիմերի համար

Նոյեմբերի 10- ից

Տևողություն՝ 8 ժամ (4 հանդիպում × 2 ժամ)

Օնլայն

Եթե ամեն օր լսում եք AI-ի մասին, բայց դեռ չեք ձևավորել դրանից օգտվելու հմտություններ, ապա «AI Հիմունքներ» դասընթացը

ձեր մեկնարկային կետն է։

Մինչև դասընթացը

  • Չգիտեք որտեղից սկսել AI-ի հետ աշխատանքը

  • Փորձում եք տարբեր գործիքներ՝ առանց հստակ արդյունքի

  • Prompt-երը չեն տալիս ակնկալվող պատասխանը

  • Անորոշություն՝ ո՞ր գործիքն է Ձեզ իրականում պետք

Դասընթացից հետո

  • Հստակ կիմանաք՝ յուրաքանչյուր գործի համար որ AI գործիքն օգտագործել

  • Կկարողանաք կառուցել prompt-եր, որոնք տալիս են Ձեզ պետք եղած արդյունքը

  • Կկարողանաք կիրառել AI-ը վերլուծության, research-ի և տվյալների հետ աշխատանքի համար

  • Կունենաք մասնակցության սերտիֆիկատ

Ինչու՞ ընտրել այս թրեյնինգը

Մենք հավատում ենք, որ 8 ժամում 20–30 գործիք սովորեցնելը արդյունավետ չէ, քանի որ մասնակիցները հեռանում են զուտ անուններով, ոչ թե իրական հմտությամբ։ Փոխարենը, այստեղ խորությամբ ուսուցանում ենք 6–8 առանցքային գործիք՝ ChatGPT, Claude, Gemini, Perplexity, Excel Copilot, իսկ մնացածը ներկայացնում ենք որպես կատեգորիաներ։

Ում համար է

Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր AI-ի հետ աշխատանքի քիչ փորձ ունեն և ուզում են սկսել հիմքերից։ Կարող եք գրանցվել անհատապես կամ ամբողջ թիմով։

Ինչ ենք ուսումնասիրելու

Ինչպես է աշխատում AI-ը

Ինչպես են աշխատում LLM-ները, որոնք են դրանց հնարավորություններն ու սահմանափակումները և տարածված թյուրըմբռնումները:

Prompt Engineering-ի լավագույն պրակտիկա

Ինչպես կառուցել ճիշտ հարցում՝ հաշվի առնելով կոնտեքստը, ձևաչափը և սահմանափակումները:

Քննադատական մտածողություն և անվտանգություն

Ինչպես ֆիքսել «հալյուցինացիաները», ստուգել փաստերը և ապահովել տվյալների գաղտնիությունը AI-ով աշխատելիս

Աշխատանքի օպտիմիզացիա մենեջերների համար

AI-ի կիրառում հանդիպումների նախապատրաստման, արդյունքների ամփոփման, ռազմավարական պլանավորման և ֆիդբեքների տրամադրման համար:

AI Workflows

Բազմաքայլ (multi-step) աշխատանքային պրոցեսների նախագծում և անհատական AI համակարգերի կառուցում:

AI-ի ներդրումը թիմում

Մենեջերների դերը AI-ի կիրառումը տարածելու մեջ։

Օրակարգ
Օր 1. AI-ի աշխարհը և ճիշտ գործիքի ընտրությունը

  • Ծանոթացում Generative AI-ին որպես բիզնեսի «թվային օգնական»։

  • Մասնակիցները կսովորեն AI գործիքների հիմնական կատեգորիաները։

  • Դուք կտիրապետեք գործիքի ընտրության հատուկ framework-ի, որը թույլ կտա որոշել՝ որ լուծումն է լավագույնը տվյալ աշխատանքի և առկա տվյալների համար։

Օր 2. AI + Տեքստեր, փաստաթղթեր և Research

  • Կսովորեք փաստաթղթերի և տեղեկատվության հետ աշխատանքի հմտություններ։

  • Գործնականում կկիրառեք AI-ը՝ մեծ ծավալի փաստաթղթեր վերլուծելու, ամփոփելու և խելացի հետազոտություն (research) իրականացնելու համար։

  • Հատուկ ուշադրություն կդարձվի անվտանգության կանոններին՝ երբ չի կարելի տվյալներ կամ գաղտնի պայմանագրեր տրամադրել AI-ին։

Օր 3. AI + Excel + Տվյալների վերլուծություն

  • Այս հանդիպման նպատակն է սովորեցնել տվյալներից գործնական insight-ներ ստանալու հմտությունը։

  • Կսովորեք օգտագործել AI-ը Excel-ում բանաձևեր գրելու, տվյալներ մաքրելու և վերլուծելու համար։

  • Կանցնեք ամբողջական ճանապարհը՝ հում տվյալներից (Raw Data) մինչև բիզնես-եզրահանգումներ և որոշումների կայացում։

Օր 4. Prompt Engineering + AI Workflow

  • Ամփոփիչ փուլ, որտեղ դուք կսովորեք AI-ին ճիշտ և արդյունավետ հրահանգներ (prompt) տալու արվեստը։

  • Որպես վերջնարդյունք՝ յուրաքանչյուր մասնակից կկառուցի իր սեփական աշխատանքային խնդրի լուծման ամբողջական շղթան (workflow)՝ սկսած խնդրից մինչև վերջնական արդյունքի ստուգումը։

Ակնկալվող արդյունքը

Սեմինարի ավարտին դուք հստակ կհասկանաք, թե որ աշխատանքային խնդրի համար որ AI գործիքն արժե կիրառել։ Դուք ձեռք կբերեք բազային, բայց պրակտիկ հմտություններ՝ ձեր առօրյա աշխատանքային գործընթացները (տեքստեր, տվյալներ, հետազոտություն) AI-ի միջոցով արագացնելու և հեշտացնելու համար։

100% բավարարվածության երաշխիք

Եթե առաջին դասից հետո որոշեք չշարունակել, գումարը վերադարձնում ենք առանց հարցերի

Դասընթացավարներ

Հայկ Մարգարյան

Կառավարման և բիզնեսի ավտոմատացման մասնագետ, իրականացրել է տասնյակ ավտոմատացման նախագծեր տարբեր ոլորտներում

Executive Business Transformation HUB հիմնադիր և մեթոդաբան

Անդրանիկ Մանուկյան

AI ինժեներ, տեխնիկական ղեկավար և դասախոս է՝ մասնագիտացած արհեստական բանականության, մեքենայական ու խորը ուսուցման, NLP-ի և համակարգչային տեսողության ոլորտներում։

AI ու ծրագրավորման դասախոս, FAST-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ ԿԳՄՍՆ ծրագրերի վերապատրաստող

AI ՀԻՄՈՒՆՔՆԵՐ.
Գործնական սեմինար ընկերության թիմերի համար նոյեմբերի 10-ից։

Տեղերը խիստ սահմանափակ են:

Տևողություն՝ 8 ժամ (4 հանդիպում × 2 ժամ)
Դասընթացի օրերը՝ երեքշաբթի և ուրբաթ
Ժամերը՝ 19:00- 21:00

Ֆորմատ՝ օնլայն

Ինչ եք ստանում

  • 8 ժամ պրակտիկ ուսուցում. 4 գործնական հանդիպում՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։

  • Տեսաձայնագրություններ. Բոլոր դասերի ամբողջական ձայնագրությունների տրամադրում՝ աշխատակիցների կողմից ցանկացած պահի վերանայելու հնարավորությամբ։

  • Աշխատանքային նյութերի փաթեթ. Դասերի ընթացքում կիրառված բոլոր պրեզենտացիաները, փաստաթղթերի օրինակները և անմիջապես կիրառելի prompt-երի (հրահանգների) շաբլոնները։

  • Գործնական աջակցություն. Խմբային աշխատանքի ընթացքում առաջադրանքների քննարկում և ուղղորդում դասընթացավարի կողմից։

  • 100% երաշխիք

  • Մասնակցության սերտիֆիկատ

Ծրագրի արժեքը

Անհատական

17,000 դրամ

Խմբային

(3 հոգի)

40,000 դրամ

Թողնել գրանցման հայտ

Խնդրում ենք նշել գործող էլ․ հասցե, քանի որ հղումն ուղարկվելու է այս հասցեին։