Ֆրանչայզինգի կառուցում

Ունե՞ք հաջողված բիզնես մոդել։ Եկեք տարածենք այն ամբողջ աշխարհում

Փաթեթավորեք Ձեր փորձը, ստանդարտացրեք գործընթացները և սկսեք մասշտաբավորվել այլոց կապիտալի հաշվին։

Ինչո՞ւ բացել մեկական սեփական մասնաճյուղ, երբ կարելի է ստեղծել համակարգ, որը կբազմապատկվի տասնյակ անգամներ։ Ֆրանչայզինգը թույլ է տալիս.

Արագ աճել՝ օգտագործելով գործընկերների ռեսուրսները

Կապիտալիզացնել բրենդը՝ բարձրացնելով ընկերության ընդհանուր արժեքը

Ստանալ համեմատաբար պասիվ եկամուտ (Royalty)՝ Ձեր ստեղծած փորձի հիման վրա

6 քայլ՝ ֆրանչայզինգի գործարկման համար

Ստուգում ենք՝ արդյո՞ք Ձեր մոդելը պատրաստ է կրկնօրինակման։

Կառուցում ենք կառավարչական և իրավաբանական հիմքը։

Ստեղծում ենք բոլոր գործընթացների նկարագրությունները, մշակում ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը

Մշակում ենք տեխնոլոգիական հիմքը

Մշակում ենք ֆրանչայզիի ընտրության և վաճառքի համակարգը

Աջակցում ենք առաջին ֆրանչայզ կետի բացմանը և թեստավորմանը

Ֆրանչայզինգի փաթեթը ներառում է

Գործառնական ստանդարտներ (SOPs)

Ինչպես բացել, կառավարել և փակել օրը՝ առանց որակի կորստի; ինչպես իրականացնել հիմնական բիզնես պրոցեսները։

Ֆինանսական մոդելավորում

Շահութաբերության հստակ հաշվարկ և ֆինանսական վերլուծության պատրաստի համակարգ ֆրանչայզիի (գնորդի) համար։

Մարքեթինգային կաղապարներ

Բրենդի առաջխաղացման պատրաստի ռազմավարություն և մարքեթինգային գործիքներ։

Կառավարման և վերահսկողության համակարգ

Սա ամենակարևորն է։ Առանց գրագետ կառավարման համակարգի Ձեր ֆրանչայզիները արագ “ձեռքից կգնան”։

Մեր ամենակարևոր առավելությունը

Executive-ում մեծ փորձ ունենք համակարգեր ներդնելու և զարգացնելու գործում։ Շատ անգամ ֆրանչայզինգի ստեղծումը հանգում է արտադրության և մարքեթինգի բլոկների մշակմանը։ Նման ֆրանչայզինգային ցանցերը արագ փլվում են, քանի որ չկա արդյունավետ և ավտոմատացված կառավարման համակարգ։

Մենք շեշտը դնում ենք կառավարման վրա, որպեսզի համակարգը դիմանա արագ աճին և շուկայի ցնցումներին։

Արդյո՞ք Ձեր բիզնեսը պատրաստ է ֆրանչայզինգի

Մենք չենք խոստանում բարդ արհեստական ​​բանականության գործիքներ գործարկել 2 շաբաթում։ Դրա փոխարեն, մենք առաջնահերթություն ենք տալիս ձեր բիզնեսի ճարտարապետության խորը ըմբռնմանը՝ տարիներ շարունակ հուսալիորեն գործող լուծումներ ստեղծելու համար։

Թողնել գրանցման հայտ

Խնդրում ենք նշել գործող էլ․ հասցե, քանի որ հղումն ուղարկվելու է այս հասցեին։

Կապ մեզ հետ [email protected]
+374 95 220 111

Ընկերություն

  • Մեր մասին

  • Կարիերա

  • ՀՏՀ

  • Կապ

Ուղղություններ

  • Educational HUB

  • AI Agency

  • Տրանսորմացիա

  • Պրոդուկտներ

Պայմաններ

  • Ընդհանուր պայմաններ և դրույթներ

  • Գաղտնիության քաղաքականություն

  • Վերադարձի քաղաքականություն

Copyright 2026. Executive. All rights reserved.