Claude + ChatGPT ղեկավարների համար 1.0

Claude + ChatGPT ղեկավարների համար 1․0

Առնվազն 3 ավտոմատացված պրոցես դասի ավարտին։

Օնլայն, 8 դաս

Նոյեմբերի 2-ից

8 դասում կտիրապետեք հետևյալին․

Պրոմպտերի տեխնիկաներ, որոնք աշխատում են երկու գործիքում

Սովորում ենք Few-shot, XML թեգեր, օրինակների վրա հիմնված և այլ տեխնիկաներ։ Նույն պրոմպտը փորձարկում ենք Claude-ում և ChatGPT-ում ու համեմատում արդյունքը։

Claude-ին և ChatGPT-ին ծանոթացնում ենք Ձեր աշխատանքի հետ

Ստեղծում ենք project-ներ, տալիս ենք անհրաժեշտ կոնտեքստը և կառավարում հիշողությունը։ Կատարում ենք վերլուծություններ և Deep Research երկու գործիքով։

Կապում ենք Gmail-ին, Drive-ին, Outlook-ին և այլ համակարգերի

Claude-ում՝ connector-ներով, ChatGPT-ում՝ plugin-ներով։ Սովորում ենք, թե ինչ թույլտվություններ տալ և ինչ գործողություններ հաստատել ձեռքով։

Skill-եր և Plugin-ներ

Կրկնվող առաջադրանքները վերածում ենք պատրաստի գործիքների։ ChatGPT-ում custom GPT-ները փոխարինվում են plugin-ներով, ուստի սկսում ենք անմիջապես նոր ձևաչափից։

Ներքին գործիքներ Ձեր թիմի համար

Claude Artifacts-ով և ChatGPT Sites-ով սարքում ենք չեքլիստեր, ձևաթղթեր, հաշվիչներ և ներքին չատ-բոտեր։

Ավտոմատացման նախագծեր

Սովորածի հիման վրա ավտոմատացնում ենք Ձեր իրական պրոցեսները՝ Claude Cowork-ով և ChatGPT Work-ով, պլանավորված առաջադրանքներով։

Claude+ ChatGPT ղեկավարների համար թրեյնինգը մեկնարկում է նոյեմբերի 2-ից։

Տեղերը խիստ սահմանափակ են:

Դասընթացի արժեքն է 59,000 դրամ

Հավելյալ նյութեր և բոնուսներ

Դասերի տեսագրությունը

  • Բոլոր դասերի տեսագրությունը հասանելի կլինի Ձեզ ընդմիշտ

Պրոմպտերի բազա

  • Կստանաք 300+ պրոմպտերի բազա տարբեր ոլորտների համար

"AI-ը բիզնեսում" ուղեցույցներ

  • Տրամադրում ենք նաև AI-ը բիզնեսի տարբեր ոլորտներում կիրառելու մանրամասն ուղեցույցներ

Հետագա թրեյնինգների զեղչեր

  • Մեր հետագա թրեյնինգներին կարող եք մասնակցել 20% զեղչով

AI Sapiens-ի զեղչ

  • Մեր հաջորդ AI Sapiens-ին կարող եք մասնակցել 20% զեղչով

100% բավարարվածության երաշխիք

Եթե առաջին դասից հետո որոշեք չշարունակել, գումարը վերադարձնում ենք առանց հարցերի

Դասընթացավարներ

Հայկ Մարգարյան

Կառավարման և բիզնեսի ավտոմատացման մասնագետ, իրականացրել է տասնյակ ավտոմատացման նախագծեր տարբեր ոլորտներում

Executive Business Transformation HUB հիմնադիր և մեթոդաբան

Անդրանիկ Մանուկյան

AI ինժեներ, տեխնիկական ղեկավար և դասախոս է՝ մասնագիտացած արհեստական բանականության, մեքենայական ու խորը ուսուցման, NLP-ի և համակարգչային տեսողության ոլորտներում։

AI ու ծրագրավորման դասախոս, FAST-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ ԿԳՄՍՆ ծրագրերի վերապատրաստող

Բովանդակություն

  • Claude և ChatGPT. մոդելներ, ռեժիմներ և բազային պրոմպտեր

  • Պրոմպտերի առաջադեմ տեխնիկաներ և անձնական կարգավորումներ

  • Վերլուծություն, Deep Research և աշխատանք Excel-ում ու PowerPoint-ում

  • Project-ներ և հիշողություն. AI-ին ծանոթացնում ենք Ձեր աշխատանքին

  • Connector-ներ և plugin-ներ. Gmail, Drive, Outlook, SharePoint

  • Skill-եր և Plugin-ներ. կրկնվող առաջադրանքներից՝ պատրաստի գործիքներ

  • Ներքին գործիքներ. Claude Artifacts և ChatGPT Sites

  • Ագենտներ և ավտոմատացում. Claude Cowork և ChatGPT Work, նախագծերի ներկայացում

Գործընկերների կարծիքներ

Կուրսի մանրամասները

Claude + ChatGPT ղեկավարների համար մեկնարկում է նոյեմբերի 2-ին։
Ֆորմատը՝ օնլայն , 4 շաբաթ
Երկուշաբթի և հինգշաբթի օրերին
Ժամը 20։00-22։00

Մասնակցության փաթեթը ներառում է․

  • Բոլոր դասերին մասնակցություն

  • Տեսագրությունների մշտական հասանելիություն

  • 300+ prompt-երի գրադարան

  • Հետագա դասընթացների համար զեղչեր

  • 100% բավարարվածության երաշխիք

  • Մասնակցության հավաստագիր

Արժեքը 59,000 դրամ

Թողնել գրանցման հայտ

Խնդրում ենք նշել գործող էլ․ հասցե, քանի որ հղումն ուղարկվելու է այս հասցեին։

Հաճախ տրվող հարցեր

Պե՞տք է ունենալ վճարովի բաժանորդագրություն։

Անվճար տարբերակներով կանցնեք դասերի մեծ մասը։ ChatGPT Work-ը, Sites-ը և Claude Cowork-ի որոշ հնարավորություններ հասանելի են միայն վճարովի պլաններում (ChatGPT Plus, Claude Pro և բարձր)։ Առաջին դասին կասենք՝ որ պլանը որ թեմայի համար է պետք։

Օգտագործում եմ միայն մեկ գործիք։ Ինչու՞ սովորել երկուսը։

Երկու գործիքում հիմնական բլոկները նույնն են, ուստի երկրորդը սովորելը լրացուցիչ ամբողջ դասընթաց չի պահանջում։ Իսկ թիմի համար պրոցես կառուցելիս կարող եք ընտրել այն գործիքը, որ արդեն օգտագործում են Ձեր աշխատակիցները։

Ի՞նչ փորձ է պետք դասընթացը սկսելու համար։

Ծրագրավորման գիտելիք պետք չէ։ Բավական է օգտագործած լինել Claude-ը կամ ChatGPT-ն գոնե պարզ հարցերի համար։

Ի՞նչ սարք է պետք։

Համակարգիչ՝ Windows կամ macOS։ Որոշ գործառույթներ աշխատում են միայն desktop հավելվածներում։