Բիզնեսի կառավարման համակարգի ներդրում

Ստեղծեք կայուն կառավարման համակարգ, զարգացրեք Ձեր բիզնեսը Հայկ Մարգարյանի հետ

Ի՞նչ է տալիս կառավարման համակարգը

  • Թռիչքային աճի հնարավորություն

  • Վերահսկելիություն

  • Շահութաբերության բարձրացում

  • Բիզնեսը ռեալ գնահատելու հնարավորություն

  • Ներդրումներ ներգրավելու և բիզնեսը վաճառելու հնարավորություն

Հայկական բիզնեսում փորձարկված մեթոդիկա

Կառավարման համակարգի ներդրման այս մեթոդիկան մշակվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա և տեղայնացվել է հայկական բիզնեսի համար։ Մի քանի բիզնեսում հաջող ներդրումն ապացուցել է, որ բիզնեսում կառավարման համակարգի ներդրումը կարող է ազատել բիզնեսմենի ժամանակը մինչև 80 տոկոսով և մեծացնել շահույթը 3 անգամ։

Ի՞նչ արդյունքներ սպասել

Կունենաք ներդրված բիզնեսի կառավարման համակարգ

Բիզնեսը կդառնա վերահսկելի և չափելի

Բիզնեսը կախված չի լինի ոչ Ձեզնից, ոչ թիմից

Ժամանակ կազատեք բիզնեսի զարգացմամբ զբաղվելու համար

Կբարձրացնեք բիզնեսի շահութաբերությունը

Կբարձրանա բիզնեսի գրավչությունը՝ որպես պոտենցիալ գործընկեր և ներդրումների օբյեկտ

Արդյունքում Դուք փորձում եք փակել բոլոր թափուր հաստիքները, միաժամանակ մի քանի մարդու գործ եք անում։ Սեփական բիզնեսից հաճույք ստանալու փոխարեն ամեն օր նյարդայնանում եք ու մտածում բիզնեսը վաճառելու մասին։

ԿՀՆ ծրագրի առավելությունը

Խմբային աշխատանքի մոդելը թույլ է տալիս ոչ միայն սովորել, այլև ծրագրին զուգահեռ ներդնել կառավարման համակարգի գործիքները բիզնեսում։ Մենք իրար հետ ամեն շաբաթ խորանալու ենք կոնկրետ գործիքի մեջ, որից հետո ունենալու ենք մեկ շաբաթ՝ դա ներդնելու և փորձարկելու համար։ Խմբային ֆորմատը թույլ կտա տեսնել նույն գործիքների կիրառումը տարբեր ոլորտներում ու փոխանակվել փորձով։

ԿՀՆ ծրագրի ֆորմատը

Մենք 4 ամիս ինտենսիվ սովորելու ենք, որից հետո ևս 8 ամիս աշխատելու ենք Mastermind ֆորմատով , ամսական մեկ անգամ հանդիպումներով։

Առաջին 4 ամիսը նպատակ ունի կառուցել Ձեր բիզնեսի կառավարման համակարգի ֆունդամենտը։

Հաջորդ 8 ամիսը համակարգը Ձեզ հարմար արագությամբ ներդնելու և բիզնեսը նոր համակարգին ադապտացնելու համար է։ Այստեղ ամսական հանդիպումները խնդիրների քննարկման, պրոցեսի վերահսկման և առավելագույն արդյունավետության համար են։

Ի՞նչ է ներառում ծրագիրը

Բիզնեսի և նպատակների սահմանում

Ֆունկցիոնալ կառուցվածքի մշակում

Հաղորդակցման և հանձնարարությունների կառավարման համակարգերի ներդրում

Deep-dive ֆինանսական կառավարման մեջ

Deep-dive պրոդուկտի մեջ

Հաշվառման ծրագրի ներդրման պլանավորում

Ֆունկցիաների կարգերի մշակում և ներդրում

Գործառնական պլանավորման և ժողովների համակարգի ներդրում

Հաղորդակցման և հանձնարարությունների կառավարման համակարգերի ներդրում

Deep-dive մարքեթինգի և վաճառքի պրոցեսների մեջ

Վերահսկողության և որակի կառավարման համակարգերի ներդրում

Փաթեթները

Ստանդարտ

1,000,000 դրամ ողջ կուրսի համար/մեկ մասնակից

+ 350.000 ամեն հավելյալ մասնակցի համար

  • Մասնակցություն բոլոր հանդիպումներին

  • Հանդիպումների տեսագրությունները

Բիզնես

1,800,000 դրամ ողջ կուրսի համար/մեկ մասնակից

+ 350.000 ամեն հավելյալ մասնակցի համար

  • Մասնակցություն բոլոր հանդիպումներին

  • Հանդիպումների տեսագրությունները

  • Շաբաթական մեկ մենթորշիփ հանդիպում առաջին 4 ամսում (2 ժամ)

  • Ամսական մեկ մենթորշիփ հանդիպում հետագա 8 ամսում (2 ժամ)

Պրեմիում

6.000.000 դրամ ողջ կուրսի համար/մինչև 3 մասնակից

  • Մասնակցություն բոլոր հանդիպումներին

  • Հանդիպումների տեսագրությունները

  • Շաբաթական մեկ օր Ձեր բիզնեսում առաջին 4 ամում

  • Ամսական մեկ օր Ձեր բիզնեսում հետագա 8 ամսում

  • 1 տարվա հասանելիություն բոլոր օնլայն դասընթացներին

Կուրսի մանրամասները

  • Թրեյնինգի մեկնարկը՝ մարտի 13

  • Թրեյնինգն անցնելու է օֆլայն ֆորմատով

  • 4 ամիս՝ ամեն ուրբաթ, ժամը 14։00-18։00

  • Ներդրումների վերադարձի (ROI) մոդել․
    խնայված ժամերի և գումարի ճշգրիտ հաշվարկ՝ ֆինանսապես հիմնավորված թվերով

  • 8 ամիս՝ ամսական մեկ ուրբաթ, ժամը 14։00-18։00

Executive Business-ի հիմանդիր

Հայկ Մարգարյան

Հայկ Մարգարյանը կառավարման և ֆինանսների մասնագետ է, ով ունի մոտ 15 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական, արտադրության, դիստրիբյուցիայի, բիզնեսի ավտոմատացման և այլ ոլորտներում, որից մոտ 10 տարին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։

Ֆորմալ կրթությունը ներառում է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի Կառավարում (բակալավր),ֆինանսներ և վերահսկողություն (մագիստրատուրա) և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Արտադրական ինժիներիա և համակարգերի կառավարում (մագիստրատուրա) ֆակուլտետները։

Հայկը 2013 թվականից ի վեր իրականացրել է ավելի քան 1000 ժամ թրեյնինգ տարբեր թեմաներով։

Կառավարման համակարգերի ներդրման և բիզնեսի ավտոմատացման ոլորտում իրականացրել է ավելի քան 10 նախագիծ։

Վերջին նախագծերից են Պրեմիում գազ և Լինկ ընկերություններում կառավարման համակարգի ամբողջական ներդրումը՝ համաձայն հեղինակային մեթոդիկայի։

Հայկ Մարգարյանը նաև EBRD-ի կողմից որակավորված Digital Transformation Consultant է։


Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր ոլորտներին է ավելի հարմար այս կուրսը

Բիզնեսի կառավարման համակարգն ունիվերսալ է և աշխատում է բոլոր ոլորտներում։ Իհարկե, ամեն ոլորտն ունի իր առանձնահատկությունները, որոնք նույնպես հաշվի ենք առնելու քոուչինգի ժամանակ։

Ի՞նչ ֆորմատով են անցնում հանդիպումները

Հանդիպում ենք շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրը։ Հանդիպումը տևում է մոտ 4 ժամ։ Ամեն հանդիպմանը ուսումնասիրում ենք կոնկրետ թեմա, տեղում աշխատում ենք դրա շուրջ, ստանում ենք ամբողջ շաբաթվա հանձնարարություն՝ բիզնեսում ներդնելու համար։ Արդյունքում կուրսին զուգահեռ Դուք Ձեր բիզնեսում ներդնում եք կառավարման համակարգը։

Ի՞նչ ֆորմատով են անցնում հանդիպումները

Հանդիպում ենք շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրը։ Հանդիպումը տևում է մոտ 4 ժամ։ Ամեն հանդիպմանը ուսումնասիրում ենք կոնկրետ թեմա, տեղում աշխատում ենք դրա շուրջ, ստանում ենք ամբողջ շաբաթվա հանձնարարություն՝ բիզնեսում ներդնելու համար։ Արդյունքում կուրսին զուգահեռ Դուք Ձեր բիզնեսում ներդնում եք կառավարման համակարգը։

Ինչու՞ 6 ամիս

Իմ փորձը ցույց է տվել, որ կառավարման համակարգի ներդրումը միջինում տևում է 6 ամիս։ Տեսականորեն ողջ համակարգը կարելի է մշակել և ներդնել ավելի արագ, բայց թիմի դիմադրությունը, անձնակազմի փոփոխությունները, բիզնեսում ֆորս-մաժորներն ու ղեկավարի զբաղվածությունը դանդաղեցնում են պրոցեսը։

Կլինի՞ ես չգամ, տեղակալս գա

Թրեյնինգի արդյունավետությունը պահպանելու համար պարտադիր է, որ դրան մասնակցի առնվազն բիզնեսի մեկ սեփականատերը։ Ցանկալի է, որ նրա հետ զուգահեռ մասնակցի նաև բիզնեսի օպերացիոն աշխատանքը համակարգող ղեկավարը/սեփականատերը։

Գործընկերների կարծիքներ

Կառավարման և համակարգային մոտեցման ներդրումը նպաստել է թիմային աշխատանքի կազմակերպմանը, հանձնարարությունների ճիշտ ձևակերպմանը և գործառույթների հստակ բաժանմանը։ Թեև գործընթացում առաջացել են որոշ դանդաղեցումներ և բարդություններ՝ կապված ուսուցման և լիազորությունների փոխանցման հետ, այնուամենայնիվ, սա հնարավորություն է տվել վերհանել խնդիրներն ու բարձրացնել կառավարման որակը։ Անհրաժեշտ է նաև ներգրավել ոչ միայն ղեկավար կազմին, այլև ֆունկցիոնալ պատասխանատուներին՝ ամբողջ թիմի արդյունավետ ներգրավվածությունն ապահովելու համար։

Գևորգ Թառլամազյան

Assests ընկերություն - համահիմնադիր, տնօրեն

Դասընթացը օգտակար էր կազմակերպությունում աշխատանքները համակարգելու և արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։ Թեպետ դեռ անելիքներ կան՝ ցանկալի արդյունքին հասնելու համար, հաջողվեց որոշ ընթացակարգեր հստակեցնել և չափելի դարձնել։ Հատկապես արժեքավոր էր հանդիպումների շրջանակը (framework) և բիզնես պրոցեսների նկարագրության հմտությունները։ Դասընթացը հատկապես կհետաքրքրի կազմակերպության ղեկավարներին և այն գործառնական պատասխանատուներին, ովքեր ներգրավված են կառավարման համակարգերի բարելավման կամ նորարարական մոտեցումների ներդրման գործընթացում։

Պողոս Ադամյան

Esterox ընկերություն - համահիմնադիր

Ծրագիրը մեծապես նպաստեց մեր կազմակերպությունում կառավարման համակարգի ներդրմանը։ Չնայած թիմում որոշ դիմադրության և կանոնների անտեսման դեպքերին, կարողացանք պարզեցնել բարդ պրոցեսները և ձևակերպել դրանք ավելի կիրառելի ձևով։ Սահմանեցինք ստանդարտներ, որոնց պահպանումն արդեն դարձել է ընդհանուր մշակույթի մաս։ Երբ ամեն ինչ ունի իր տեղն ու տրամաբանությունը, աշխատանքը դառնում է արագ, կանխատեսելի և որակյալ։ Համակարգը փոխում է ոչ միայն գործընթացները, այլև մտածելակերպը։ Անպայման խորհուրդ կտամ այն բոլոր կազմակերպություններին, որոնք ձգտում են ներդնել կառավարման համակարգ։

Նաթելլա Լեմեխա

HR բաժնի ղեկավար

Թողնել գրանցման հայտ

Խնդրում ենք նշել գործող էլ․ հասցե, քանի որ հղումն ուղարկվելու է այս հասցեին։

Կապ մեզ հետ [email protected]
+374 95 220 111

Ընկերություն

  • Մեր մասին

  • Կարիերա

  • ՀՏՀ

  • Կապ

Ուղղություններ

  • Educational HUB

  • AI Agency

  • Տրանսորմացիա

  • Պրոդուկտներ

Պայմաններ

  • Ընդհանուր պայմաններ և դրույթներ

  • Գաղտնիության քաղաքականություն

  • Վերադարձի քաղաքականություն

Copyright 2026. Executive. All rights reserved.