COO-ն ընկերության գործառնական տնօրենն է։ Նա պատասխանատու է ընկերության ամենօրյա գործունեության կազմակերպման, արդյունավետության բարձրացման և տակտիկական նպատակներին հասնելու համար։

Այս խորացված, գործնական դասընթացը Ձեզ կտրամադրի ընկերության գործառնական կառավարման ամուր հիմքեր՝ ամրապնդված իրական կյանքի օրինակներով և փորձագետների ելույթներով:
Այս մակարդակը Ձեզ համար է, եթե նոր եք ստանձնել ղեկավարի պաշտոն կամ պատրաստվում եք Ձեր կարիերան սկսել մենեջմենթական հաստիքում։
Գլխավորում են թիմեր՝ առանց կառավարման հիմնարար գիտելիքների
Դժվարանում են սահմանել կազմակերպական կառուցվածք և կարգուկանոն
Տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ գիտելիքների բացակայություն բիզնես գործընթացներում
Խնդիրներ են ունենում թիմի կառավարման, մոտիվացիայի և կոնֆլիկտների լուծման հարցում
Անարդյունավետ են պլանավորման և հանձնարարությունների կառավարման մեջ

Առաջին մոդուլում կծանոթանանք բիզնես պրոցեսների մշակման և կատարելագործմանը, սովորելու ենք մշակել և քարտեզագրել բիզնես պրոցեսներ, ինչպես նաև ներդնել որակի կառավարման և CRM համակարգեր:

Յուրացնելու ենք նախագծերի կառավարման ավանդական և Agile մեթոդոլոգիաները՝ պրոցեսում ինտեգրելով նաև AI գործիքներ և AI Scrum Master-ներ:

Սովորելու ենք վերլուծել ֆինանսական հաշվետվությունները, լուծել կառավարչական հաշվառման խնդիրներ և կիրառել ERP համակարգեր:

Տիրապետելու ենք որոշումների կայացման տարբեր մեթոդների՝ հմտությունները կոփելով իրական քեյսերի և դերային խաղերի վրա:

Բանակցություններ վարելու հմտությունը նույնպես շատ կարևոր է ղեկավարի համար։ Դուք Ձեր աշխատանքում անընդհատ բանակցությունների մեջ եք լինելու թիմի, գործընկերների, ղեկավարության և այլ կողմերի հետ։

Սովորելու ենք ստեղծել կորպորատիվ AI «ուղեղ» (RAG համակարգեր) և կառուցել անհատական AI գործակալներ՝ դրանք ինտեգրելով օպերացիոն համակարգերին:

Գործնական մոտեցում և պրակտիկ գիտելիքներ

Հայկական բիզնեսում աշխատող մեթոդներ

Կարիերայի աճի հնարավորություններ
Թրեյնինգի մեկնարկը՝ Հոկտեմբերի 6
Թրեյնինգն անցնելու է օֆլայն ֆորմատով
3 ամիս՝ ամեն երեքշաբթի և ուրբաթ, ժամը 19։00-21։30
Արժեքը ՝ 300.000 դրամ
COO 1․0-ին կարող են գրանցվել բոլոր ցանկացողները, քանի որ այստեղ մենք սկսում ենք հիմունքներից։ Ընդունելության պահին Դուք հարցազրույց եք անցնելու, որտեղ պարզելու ենք Ձեր նպատակները, գիտելիքների մակարդակն ու կուրսն անցնելու մոտիվացիան։ Այս փուլում մենք իրավունք ենք վերապահում մերժել այն ուսանողներին, ովքեր մեր հիմնավոր կարծիքով դեռ պատրաստ չեն կուրսին։ Մյուս մակարդակներում մասնակցել կարող են նախորդ մակարդակ/ները հաջողությամբ ավարտած ուսանողները, կամ անհրաժեշտ գիտելիքների մակարդակը հիմնավորած անձիք։
Այո, ամեն մոդուլի հաջող ավարտին ստանալու եք ավարտական սերտիֆիկատ։
Վճարումը մաս-մաս անելու համար անհրաժեշտ է վճարման պահին ընտրել Idram&IDBank հավելվածով վճարելու տարբերակը և ընտրել Rocketline-ով վճարման եղանակը։ Դուք կարող եք հետաձգել վճարումը մինչև 1 տարով։
Բոլոր դասերը հիմնված են առաջին հերթին փորձի վրա։ Բոլոր մոդուլներն ունեն Workshop-եր, որոնց ընթացքում մենք ամրապնդելու ենք գիտելիքներն ու սովորելու ենք դրանք պրակտիկայում կիրառել։ Դասերը մեծամասամբ օֆլայն են՝ երբեմն օնլայն հանդիպումներով։ Հանձնարարությունները դասընթացի պարտադիր մասն են, որոնք կատարելը պարտադիր է։
Բոլոր մոդուլներից հետո Դուք հանձնելու եք մոդուլի ավարտական քննություն, որը ենթադրում եմ գրավոր և բանավոր հատվածներ։ Միայն քննությունները հաջող հանձնած ուսանողներն են ստանալու ավարտական հավաստագրեր։
Կուրսը հաջողությամբ ավարտած ուսանողները ստանում են ավարտական հավաստագրեր։
Մենք գործընկերների մեծ ցանց ունենք, ովքեր պարբերաբար փնտրում են գործառնական ղեկավարներ։ Այդ գործընկերների հետ կիսվում ենք այն ուսանողների CV-ներով, ովքեր հաջողությամբ ավարտել են կուրսը և ցանկություն են հայտնել մեր միջոցով աշխատանք գտնելու։
Դասընթացը օգնեց ինձ վերանայել գիտելիքներս և ձեռք բերել համակարգված մոտեցում։ Կարևոր դասերից էր ֆունկցիոնալ խմբերի կազմման կարևորությունը։ Խորհուրդ կտամ բոլոր գործարարներին։
Հասմիկ Մկրտումյան
Սոֆթ Պապիրուս ՍՊԸ
Ստացա մեծ քանակությամբ օգտակար ինֆորմացիա․ մի մասը հաստատեց իմ համոզմունքները, մյուսները փոխվեցին։ Ավելի հստակ պատկերացրի գործառնական տնօրենի դերը և կարևորեցի ERP, CRM համակարգերի ներդրումը։ Խորհուրդ կտամ թիմի ղեկավարներին և բիզնեսի որոշում կայացնողներին։
Լևոն Բաղդասարյան
Օնէքս ՍՊԸ
Դասընթացը օգնեց կազմել հստակ պլանավորման սխեմա և ավելի արդյունավետ կազմակերպել պատվիրակումը և վերահսկումը։ Կարևորեցի ավտոմատացման համակարգերի կիրառումը։ Խորհուրդ կտամ ընկերությունների ղեկավար կազմին։
Ռուսլան Ավետիսյան
Սոֆթ Պապիրուս ՍՊԸ
Սովորեցի ժամանակի ճիշտ կառավարման և մոտիվացիայի կարևորությունը։ Դասընթացը դրական ազդեցություն ունեցավ աշխատանքային մոտեցման վրա։ Խորհուրդ կտամ սկսնակ ղեկավարներին։
Շամամ Ավետիսյան
ՍԴԷԿ-ԷՅԷՄ
Զարգացրի պլանավորման, կազմակերպման ու վերահսկման հմտություններս։ Հատկապես կարևորեցի հետևյալ սկզբունքները․ ա/ Աշխատանքային օրվա ավարտին ինքնահարցում․ «Արդյո՞ք այսօրվա աշխատանքով ես մոտեցա այն արդյունքին, որի համար սկսել էի օրս»։ բ/ Այն ինչ հնարավոր է ավտոմատացնել, պետք է ավտոմատացնել, միայն քաոսը կարգավորելուց հետո ։ Խորհուրդ կտամ բոլոր թիմի ղեկավարներին և մասնագետներին, ովքեր զբաղվում են գործընթացների կառավարմամբ։
Շուշաննա Մանուկյան
«Ասեթս» ՓԲԸ
Դասընթացը շատ արդյունավետ էր թե՛ անձամբ ինձ, թե՛ մեր թիմի համար։ Յուրաքանչյուր դասին ձեռք բերեցի օգտակար գիտելիքներ։ Խորհուրդ կտամ բոլորին, ում հետաքրքրում է թեման։
Հայկ Գրիգորյան
«Փարվանյան» ՓԲԸ
Խնդրում ենք նշել գործող էլ․ հասցե, քանի որ հղումն ուղարկվելու է այս հասցեին։

Կապ մեզ հետ [email protected]
+374 95 220 111
Մեր մասին
Կարիերա
ՀՏՀ
Կապ
Educational HUB
AI Agency
Տրանսորմացիա
Պրոդուկտներ
Ընդհանուր պայմաններ և դրույթներ
Գաղտնիության քաղաքականություն
Վերադարձի քաղաքականություն
Copyright 2026. Executive. All rights reserved.