Սա էքսպրես դիագնոստիկայի և խորհրդատվության ֆորմատ է։ Մոտ մեկ ժամվա ընթացքում էքսպերտը “քանդում-հավաքում” է մասնակցի կոնկրետ խնդիրը/հարցումը։ Արդյունքում Deep Dive-ի մասնակիցը նոր դիտանկյունից է տեսնում իր խնդիրը և դրա լուծման հստակ ճանապարհային քարտեզ է ունենում։

Էքսպերտ - Հայկ Մարգարյան

Մասնակից - ում խնդիրը վերլուծվելու է

Դիտորդներ - կամ աուդիտորիան, ովքեր միայն դիտում են պրոցեսը, բայց վերջում կարող են հարցեր տալ և իրենց հետևություններով կիսվել

Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է նախ այն հստակ սահմանել։ Էքսպերտի հետ աշխատանքն օգնում է խնդիրը կողքից տեսնել և օբյեկտիվ սահմանել այն։

Դուք քննարկելու եք հենց Ձեր իրավիճակում, Ձեր ռեսուրսներով խնդրի լուծման հնարավորությունները։

Վերջում էքսպերտը կներկայացնի հստակ քայլերի հերթականություն՝ խնդիրները լուծելու համար։

Մասնակիցը պատմում է իր բիզնեսի մասին, նեկայացնում հիմնական խնդիր/ները, որոնց շուրջ պետք է անցնի պրոցեսը։ Էքսպերտը հարցերի միջոցով խորանում է կոնտեքստի և խնդրի արմատների մեջ։

Էքսպերտը Ձեր ներկայացրած ինֆորմացիայի հիման վրա առաջարկում է խնդրի լուծման քայլերի հերթականություն։

Deep Dive-ն անցնում է օնլյան կամ օֆլայն, դիտորդների առաջ։ Մասնակիցը պետք է պատրաստ լինի ներկայացնել իրենց բիզնեսին վերաբերվող տվյալները և անկեղծ պատասխանել բոլոր հարցերին։
Մասնակիցը պետք է լինի բիզնեսի սեփականատերը կամ տնօրենը/հիմնական որոշում կայացնողը։ Դիտորդները նույնպես պետք է լինեն բիզնեսի սեփականատեր կամ թոփ ղեկավար։

Գրանցվել ներքևի հղմամբ՝ նշելով, որ Մասնակից եք ցանկանում լինել
Հստակ խնդիր որոշել, որը վերլուծելու ենք միջոցառման ընթացքում։ Խնդիրը պետք է շատ սպեցիֆիկ ու շատ ընդհանուր չլինի։
Նախապատրաստել Ձեր բիզնեսի հիմնական ցուցանիշները - եկամուտ, շահույթ, աշխատակիցների քանակ
Նախատապատրաստել Ձեր խնդրին վերաբերվող ցուցանիշները, որոնք կարող են պետք գալ քննարկման ընթացքում
Սպասել հաստատման նամակին
Գրանցվել ներքևի հղմամբ՝ նշելով, որ դիտորդ եք ցանկանում լինել
Սպասել հաստատման նամակին
Խնդրում ենք նշել գործող էլ․ հասցե, քանի որ հղումն ուղարկվելու է այս հասցեին։

Կապ մեզ հետ [email protected]
+374 95 220 111
Մեր մասին
Կարիերա
ՀՏՀ
Կապ
Educational HUB
AI Agency
Տրանսորմացիա
Պրոդուկտներ
Ընդհանուր պայմաններ և դրույթներ
Գաղտնիության քաղաքականություն
Վերադարձի քաղաքականություն
Copyright 2026. Executive. All rights reserved.