COO 1.0

Գործառնական կառավարման առաջին ամբողջական թրեյնինգը հայերեն լեզվով

Ձեռք բեր գործառնական կառավարման հիմնարար գիտելիքներ և դարձրու քո երազանքի կարիերան իրականություն

Ո՞վ է COO-ն

COO-ն ընկերության գործառնական տնօրենն է։ Նա պատասխանատու է ընկերության ամենօրյա գործունեության կազմակերպման, արդյունավետության բարձրացման և տակտիկական նպատակներին հասնելու համար։

Ու՞մ համար է թրեյնինգը

Այս խորացված, գործնական դասընթացը Ձեզ կտրամադրի ընկերության գործառնական կառավարման ամուր հիմքեր՝ ամրապնդված իրական կյանքի օրինակներով և փորձագետների ելույթներով:

Այս մակարդակը Ձեզ համար է, եթե նոր եք ստանձնել ղեկավարի պաշտոն կամ պատրաստվում եք Ձեր կարիերան սկսել մենեջմենթական հաստիքում։

Սկսնակ ղեկավարները հաճախ բախվում են այս խնդիրներին.

  • Գլխավորում են թիմեր՝ առանց կառավարման հիմնարար գիտելիքների

  • Դժվարանում են սահմանել կազմակերպական կառուցվածք և կարգուկանոն

  • Տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ գիտելիքների բացակայություն բիզնես գործընթացներում

  • Խնդիրներ են ունենում թիմի կառավարման, մոտիվացիայի և կոնֆլիկտների լուծման հարցում

  • Անարդյունավետ են պլանավորման և հանձնարարությունների կառավարման մեջ

COO 1.0 -ն մեկնարկում է Սեպտեմբերի 7-ից։
Կուրսի ամբողջական արժեքը՝ 270.000 դրամ

COO 1.0 բովանդակություն- 3 մոդուլ, 25 դաս

Առաջին մոդուլ: Ներածություն COO դերին և կառուցվածքի մշակում

Այս մոդուլում դուք կծանոթանաք օպերացիոն տնօրենի (COO) դերին և կառավարման հիմնական սկզբունքներին ։ Կսովորեք տարբերակել կազմակերպական կառուցվածքի տեսակները և գործնականում նախագծել ռեալ բիզնեսի ֆունկցիոնալ կառուցվածք ։ Բացի այդ, կյուրացնեք ընկերության կարգերի մշակման գործընթացը՝ ներառելով նաև AI գործիքների կիրառումն այդ աշխատանքներում ։

Երկրորդ մոդուլ։ Գործառնական կառավարման ցիկլը

Այս բաժինը կենտրոնանում է թիմի արդյունավետ կառավարման, մոտիվացիայի տեխնիկաների և կոնֆլիկտների հարթման վրա ։ Դուք կտիրապետեք գործառնական պլանավորմանը, ժողովների կազմակերպմանը և առաջնորդության հմտություններին ։ Նաև կսովորեք կիրառել Task Management համակարգը, ճիշտ հանձնարարականներ տալ, ապահովել հետադարձ կապ (Feedback) և իրականացնել վերահսկողության գործնական մեթոդներ ։

Երրորդ մոդուլ: ԱԲ ներածություն COO-ի համար

Երրորդ մոդուլը նվիրված է արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների կիրառմանը օպերացիոն կառավարման մեջ ։ Դուք կծանոթանաք գեներատիվ մոդելներին (Generative AI & Foundation Models) և կիբերանվտանգության հիմունքներին ։ Գործնականում կուսումնասիրեք և կհասկանաք, թե ինչպես կիրառել COO-ի համար նախատեսված հատուկ ԱԲ գործիքները, ինչպիսիք են Claude-ը, Google AI-ը, Gemini-ն և NotebookLM-ը ։

COO 1.0 -ի արդյունքում Դուք պատրաստ կլինեք անցնել աշխատանքի միջին ընկերությունների գործառնական տնօրենի պաշտոնում, կամ խոշոր ընկերություններում միջին օղակի գործառնական ղեկավարի հաստիքում

Ինչու՞ մասնակցել այս թրեյնինգին

Գործնական մոտեցում և պրակտիկ գիտելիքներ

Հայկական բիզնեսում աշխատող մեթոդներ

Կարիերայի աճի հնարավորություններ

Կուրսի մանրամասները

  • Թրեյնինգի մեկնարկը՝ Սեպտեմբերի 7

  • Թրեյնինգն անցնելու է օֆլայն ֆորմատով

  • 3 ամիս՝ ամեն երկուշաբթի և հինգշաբթի, ժամը 19։00-21։30

  • Արժեքը ՝ 270.000 դրամ


Հաճախ տրվող հարցեր

Ովքե՞ր կարող են մասնակցել COO ամբողջական կուրսին

COO 1․0-ին կարող են գրանցվել բոլոր ցանկացողները, քանի որ այստեղ մենք սկսում ենք հիմունքներից։ Ընդունելության պահին Դուք հարցազրույց եք անցնելու, որտեղ պարզելու ենք Ձեր նպատակները, գիտելիքների մակարդակն ու կուրսն անցնելու մոտիվացիան։ Այս փուլում մենք իրավունք ենք վերապահում մերժել այն ուսանողներին, ովքեր մեր հիմնավոր կարծիքով դեռ պատրաստ չեն կուրսին։ Մյուս մակարդակներում մասնակցել կարող են նախորդ մակարդակ/ները հաջողությամբ ավարտած ուսանողները, կամ անհրաժեշտ գիտելիքների մակարդակը հիմնավորած անձիք։

Արդյո՞ք ավարտին ստանալու եմ սերտիֆիկատ

Այո, ամեն մոդուլի հաջող ավարտին ստանալու եք ավարտական սերտիֆիկատ։

Կարո՞ղ եմ արդյոք կուրսի մասնակցության գումարը վճարել մաս-մաս

Վճարումը մաս-մաս անելու համար անհրաժեշտ է վճարման պահին ընտրել Idram&IDBank հավելվածով վճարելու տարբերակը և ընտրել Rocketline-ով վճարման եղանակը։ Դուք կարող եք հետաձգել վճարումը մինչև 1 տարով։

Ինչպե՞ս են անցկացվում դասերը

Բոլոր դասերը հիմնված են առաջին հերթին փորձի վրա։ Բոլոր մոդուլներն ունեն Workshop-եր, որոնց ընթացքում մենք ամրապնդելու ենք գիտելիքներն ու սովորելու ենք դրանք պրակտիկայում կիրառել։ Դասերը մեծամասամբ օֆլայն են՝ երբեմն օնլայն հանդիպումներով։ Հանձնարարությունները դասընթացի պարտադիր մասն են, որոնք կատարելը պարտադիր է։

Արդյո՞ք ավարտական քննություն կա

Բոլոր մոդուլներից հետո Դուք հանձնելու եք մոդուլի ավարտական քննություն, որը ենթադրում եմ գրավոր և բանավոր հատվածներ։ Միայն քննությունները հաջող հանձնած ուսանողներն են ստանալու ավարտական հավաստագրեր։

Ավարտելուց հետո հավաստագիր տալի՞ս եք

Կուրսը հաջողությամբ ավարտած ուսանողները ստանում են ավարտական հավաստագրեր։

Օգնու՞մ եք կուրսն ավարտելուց հետո աշխատանք գտնելու հարցում

Մենք գործընկերների մեծ ցանց ունենք, ովքեր պարբերաբար փնտրում են գործառնական ղեկավարներ։ Այդ գործընկերների հետ կիսվում ենք այն ուսանողների CV-ներով, ովքեր հաջողությամբ ավարտել են կուրսը և ցանկություն են հայտնել մեր միջոցով աշխատանք գտնելու։

Գործընկերների կարծիքներ

Դասընթացը օգնեց ինձ վերանայել գիտելիքներս և ձեռք բերել համակարգված մոտեցում։ Կարևոր դասերից էր ֆունկցիոնալ խմբերի կազմման կարևորությունը։ Խորհուրդ կտամ բոլոր գործարարներին։

Հասմիկ Մկրտումյան

Սոֆթ Պապիրուս ՍՊԸ

Ստացա մեծ քանակությամբ օգտակար ինֆորմացիա․ մի մասը հաստատեց իմ համոզմունքները, մյուսները փոխվեցին։ Ավելի հստակ պատկերացրի գործառնական տնօրենի դերը և կարևորեցի ERP, CRM համակարգերի ներդրումը։ Խորհուրդ կտամ թիմի ղեկավարներին և բիզնեսի որոշում կայացնողներին։

Լևոն Բաղդասարյան

Օնէքս ՍՊԸ

Դասընթացը օգնեց կազմել հստակ պլանավորման սխեմա և ավելի արդյունավետ կազմակերպել պատվիրակումը և վերահսկումը։ Կարևորեցի ավտոմատացման համակարգերի կիրառումը։ Խորհուրդ կտամ ընկերությունների ղեկավար կազմին։

Ռուսլան Ավետիսյան

Սոֆթ Պապիրուս ՍՊԸ

Սովորեցի ժամանակի ճիշտ կառավարման և մոտիվացիայի կարևորությունը։ Դասընթացը դրական ազդեցություն ունեցավ աշխատանքային մոտեցման վրա։ Խորհուրդ կտամ սկսնակ ղեկավարներին։

Շամամ Ավետիսյան

ՍԴԷԿ-ԷՅԷՄ

Զարգացրի պլանավորման, կազմակերպման ու վերահսկման հմտություններս։ Հատկապես կարևորեցի հետևյալ սկզբունքները․ ա/ Աշխատանքային օրվա ավարտին ինքնահարցում․ «Արդյո՞ք այսօրվա աշխատանքով ես մոտեցա այն արդյունքին, որի համար սկսել էի օրս»։ բ/ Այն ինչ հնարավոր է ավտոմատացնել, պետք է ավտոմատացնել, միայն քաոսը կարգավորելուց հետո ։ Խորհուրդ կտամ բոլոր թիմի ղեկավարներին և մասնագետներին, ովքեր զբաղվում են գործընթացների կառավարմամբ։

Շուշաննա Մանուկյան

«Ասեթս» ՓԲԸ

Դասընթացը շատ արդյունավետ էր թե՛ անձամբ ինձ, թե՛ մեր թիմի համար։ Յուրաքանչյուր դասին ձեռք բերեցի օգտակար գիտելիքներ։ Խորհուրդ կտամ բոլորին, ում հետաքրքրում է թեման։

Հայկ Գրիգորյան

«Փարվանյան» ՓԲԸ

Թողնել գրանցման հայտ

Խնդրում ենք նշել գործող էլ․ հասցե, քանի որ հղումն ուղարկվելու է այս հասցեին։

Կապ մեզ հետ [email protected]
+374 95 220 111

Ընկերություն

  • Մեր մասին

  • Կարիերա

  • ՀՏՀ

  • Կապ

Ուղղություններ

  • Educational HUB

  • AI Agency

  • Տրանսորմացիա

  • Պրոդուկտներ

Պայմաններ

  • Ընդհանուր պայմաններ և դրույթներ

  • Գաղտնիության քաղաքականություն

  • Վերադարձի քաղաքականություն

Copyright 2026. Executive. All rights reserved.