«Մենք պետք է ավելի շատ AI կիրառենք» անորոշ ցանկությունից եկեք անցնենք չափելի 90-օրյա ներդրման ճանապարհային քարտեզի:

AI գործիքներ հաստատ կիրառում եք արդեն։ Բայց երբ խոսքը վերաբերում է դրանք ամբողջ թիմում մասշտաբավորելուն և ռեալ չափելի արդյունքներ ստանալուն, առաջանում են խոչընդոտներ.
Ձեր գործընթացներում օգտագործվում են տարբեր Excel աղյուսակներ, էլ. նամակների շղթաներ, ոչ ստանդարտ ֆայլեր;
Ձեր աշխատակիցները գերծանրաբեռնված են ռուտինային աշխատանքով և ժամանակ չունեն փորձարկելու կամ օպտիմիզացնելու նոր AI գործիքները;
Դուք փորձել եք մի քանի AI լուծումներ, բայց արդյունքը եղել է չափազանց ընդհանրական կամ պարզապես «չի աշխատել» Ձեր բիզնեսի համար:
Տեխնոլոգիան առանց կառավարման համակարգի՝ քաոս է։ Կառավարումը առանց տեխնոլոգիայի՝ դանդաղում է։ Մենք ստեղծում ենք այս երկուսի սիներգիան՝ հիմնված պրոյեկտների կառավարման իրական փորձի վրա։
Սա հարցազրույցների շարք չի և անշունչ փաստաթղթերի կազմում չի։ AI Աուդիտը 3-4 շաբաթ տևողությամբ, ֆիքսված շրջանակով ախտորոշիչ նախագիծ է, որը ցույց է տալիս, թե ինչպես է աշխատում ձեր ընկերությունն այսօր, և գտնում է արհեստական բանականության ու ավտոմատացման կիրառման ամենաբարձր արժեք ունեցող հնարավորությունները:
Որտե՞ղ է ձեր թիմը ժամանակ վատնում այն աշխատանքի վրա, որը կարող է անել մեքենան:
Այդ հնարավորություններից որո՞նք են իրատեսական ներդնել առաջիկա 90 օրվա ընթացքում:
Որքա՞ն գումար և աշխատաժամանակ կխնայի բիզնեսը լավագույն 3 լուծումները կիրառելու դեպքում
Ինչպիսի՞ն կլինի դրանց ներդրման գործընթացը՝ փուլերը, ծախսերը և ռիսկերը:
Դուք չեք գնում պարզապես «գործիքների ցանկ»: Դուք գնում եք հիմնավորված բիզնես որոշում կայացնելու հնարավորություն: Մեր ներգրավվածության արդյունքում դուք կստանաք.
Ձեր բիզնես գործընթացների քարտեզագրում
Օպտիմալացման ենթակա կարևորագույն պրոցեսների վերլուծություն
Բիզնեսի թվային և AI փոխակերպման ռազմավարական պլան
Ներդրումների վերադարձի (ROI) մոդել․
խնայված ժամերի և գումարի ճշգրիտ հաշվարկ՝ ֆինանսապես հիմնավորված թվերով
90-օրյա ճանապարհային քարտեզ:
Քայլ առ քայլ պլան՝ ի՞նչ պետք է արվի առաջին 30, 60 և 90 օրերի ընթացքում
Ներդրման առաջարկ․
պատրաստի նախագիծ մեր թիմի կողմից անմիջական իրագործման համար
Մենք աշխատում ենք այն ընկերությունների հետ, որտեղ մեր աշխատանքը կարող է տալ մաքսիմալ արդյունք.

Ունեք 10-ից 200 աշխատակից, վստահ եք, որ AI-ը ձեր ապագան է, և տարեկան շրջանառությունը բավարար է, որպեսզի գործընթացների 5-10% արդյունավետության բարձրացումը նշանակալի ֆինանսական աճ ապահովի:

Ունեք 10-ից պակաս աշխատակից կամ շրջանառությունը բավարար չի։ Նաև եթե փնտրում եք միայն տեսական խորհրդատվություն՝ առանց պրակտիկ ներդրման նպատակի:
Խնդրում ենք նշել գործող էլ․ հասցե, քանի որ հղումն ուղարկվելու է այս հասցեին։

Կապ մեզ հետ [email protected]
+374 95 220 111
Մեր մասին
Կարիերա
ՀՏՀ
Կապ
Educational HUB
AI Agency
Տրանսորմացիա
Պրոդուկտներ
Ընդհանուր պայմաններ և դրույթներ
Գաղտնիության քաղաքականություն
Վերադարձի քաղաքականություն
Copyright 2026. Executive. All rights reserved.