Claude-ի խորացված ծրագիր ղեկավարների համար
+ 6 հավելյալ բոնուս
Օնլայն, 6 դաս

Մշակում ենք AI-ի կիրառման ներքին կանոնակարգ, տվյալների անվտանգության պահանջներ և թիմի ուսուցման փուլային պլան։

Բազմաղբյուր տվյալների մաքրում ու միավորում, միտումների և անոմալիաների հայտնաբերում, եզրակացությունների հիմնավորում առանց կեղծ հետևությունների։

Բարդ ֆորմուլաների կազմում և վերծանում, մեծ աղյուսակների վերակառուցում, pivot-ների և պայմանական ֆորմատավորման ավտոմատ կառուցում։

Բազմաբաժին dashboard-ներ, ինքնաշխատ թարմացվող տվյալների աղբյուրներ և թիմային աշխատանք՝ մուտքի իրավունքների կառավարմամբ։

Հասկանում ենք API-ի կառուցվածքը, ինտեգրման տիպային սցենարները (CRM, առաջադրանքների կառավարում) և ձևակերպում ենք առաջադրանք տեխնիկական թիմի համար։

Տեղադրում, բազային հրամաններ, ֆայլերի զանգվածային մշակում և ավտոմատացման պարզ սցենարներ՝ առանց ծրագրավորման գիտելիքի։
Բոլոր դասերի տեսագրությունը հասանելի կլինի Ձեզ ընդմիշտ
Կստանաք 300+ պրոմպտերի բազա տարբեր ոլորտների համար
Տրամադրում ենք նաև AI-ը բիզնեսի տարբեր ոլորտներում կիրառելու մանրամասն ուղեցույցներ
Մեր հետագա թրեյնինգներին կարող եք մասնակցել 20% զեղչով
Մեր հաջորդ AI Sapiens-ին կարող եք մասնակցել 20% զեղչով
Եթե առաջին դասից հետո որոշեք չշարունակել, գումարը վերադարձնում ենք առանց հարցերի

Կառավարման և բիզնեսի ավտոմատացման մասնագետ, իրականացրել է տասնյակ ավտոմատացման նախագծեր տարբեր ոլորտներում
Claude-ի հիմունքներ
Ընդլայնված Prompt Engineering Claude-ի համար
Նախագծեր և երկարաժամկետ կոնտեքստ
Փաստաթղթերի վերլուծություն և տվյալների մշակում
Ինտերակտիվ գործիքների ստեղծում Artifacts-ի միջոցով
Claude-ի ինտեգրումներ և գործընթացների ավտոմատացում
Ամփոփիչ նախագիծ. Իրական Workflow + Ներդրման պլան

Դասընթացի սկզբում նպատակս էր սովորել ստեղծել ագենտ։ Այսօր արդեն ունեմ աշխատող ագենտ, և թիմս սկսել է օգտվել դրանից։ Ամենակարևորը, որ վերցրի դասընթացից, skill-երի ստեղծումն է։ Խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր դեռ չեն օգտվում Claude-ից։
Վահե Թադևոսյան
Ցանկանում էի խորացնել գիտելիքներս Claude-ի մասին։ Դասընթացից հետո AI-ի կիրառությունն իմ աշխատանքում դարձել է ավելի հաճախակի։ Առանձնապես արժեքավոր էր skill-երի նկարագրությունը։ Դասընթացը խորհուրդ եմ տվել նաև գործընկերներիս։
Արմենուհի Սարգսյան
Դասընթացից վերցրի հստակ պատկերացում. AI-ը դեռևս ամենազոր չէ, և արդյունավետ կիրառության համար պետք է ջանք գործադրել՝ գրել որակյալ պրոմպտ, ստեղծել project կամ artifact։ Կարևոր է նաև ճիշտ մոդել ընտրել, որպեսզի ռեսուրսներն օպտիմալ ծախսվեն։ Հուսով եմ՝ այս գիտելիքները օգտակար կլինեն աշխատանքիս մեջ։ Դասընթացը խորհուրդ եմ տալիս ղեկավար գործընկերներիս։
Լեոնիդ Այնաջյան
Claude-ի հետ ինքնուրույն աշխատելը չէր ստացվել, դրա համար էլ որոշեցի սովորել։ Դասընթացի ընթացքում բացահայտեցի, որ Claude-ը կարող է դառնալ երկրորդ ուղեղ։ Այսօր Claude-ում արդեն ունեմ իմ project-ները՝ հարմարեցրած իմ ոլորտին։ Շատ օգտակար էին դասընթացավարի տրամադրած տիպային պրոմպտները և պատրաստի ձևաչափերը։ Խորհուրդ եմ տալիս գործընկերներիս։
Նոռա Այվազյան
Նպատակս էր Claude-ի միջոցով ավտոմատացնել պայմանագրերի և հաշվետվությունների, այդ թվում՝ ոչ ստանդարտ հաշվետվությունների կազմումը։ Աշխատանքներիս մի մասն արդեն ավտոմատացրել եմ։ Դասընթացի ամենաարժեքավոր սկզբունքը՝ Claude-ի հետ պետք է սիստեմատիկ աշխատել այնպես, ինչպես նոր ընդունված աշխատակցի հետ, և այդ դեպքում նրա աշխատանքը շատ ավելի արդյունավետ է լինում։
Հարություն Հարությունյան
Ցանկանում էի խորությամբ տիրապետել Claude-ի հնարավորություններին և կիրառել դրանք աշխատանքումս։ Դասընթացի ընթացքում որոշ հարցեր ինձ համար ավելի հստակեցվեցին։ Առանձնապես արժեքավոր էր այն մոտեցումը, որ կարելի է ստեղծել թիմի համար կիրառելի պրոդուկտներ՝ անկախ նրանից՝ թիմի անդամները Claude-ի օգտատեր են, թե ոչ։
Սրբուհի Մելքոնյան
Թրեյնինգի մեկնարկը ՝ Հոկտեմբերի 15
Թրեյնինգն անցնելու է օնլայն ֆորմատով 3 շաբաթ՝
ամեն երեքշաբթի և հինգշաբթի օրերին
Ժամը 20։00-22։00
Ինչ եք ստանում
300+ prompt
Տեսագրությունների մշտական հասանելիություն
100% երաշխիք
Արժեքը 59,000 դրամ
Խնդրում ենք նշել գործող էլ․ հասցե, քանի որ հղումն ուղարկվելու է այս հասցեին։

Կապ մեզ հետ [email protected]
+374 95 220 111
Պրոդուկտներ
Copyright 2026. Executive. All rights reserved.