AI Workflow Architect

3-ամսյա խորացված կուրս

Սկիզբ՝ սեպտեմբերի 16

HUB-ի ուղղությունները

AI հիմունքներ

Կհասկանաք՝ ինչպես է աշխատում AI-ը և ինչպես կարող է օգնել Ձեզ։

Պրոցեսների մշակում

Կսովորեք մոդելավորել և մշակել բիզնես պրոցեսներ, որոնք հետո պիտի ավտոմատացնենք։

AI ավտոմատացում n8n-ով

Խորությամբ կուսումնասիրենք n8n-ի աշխատանքը գործնական օրինակների վրա։

AI Agent-ներ

Կմշակենք և կներդնենք տարբեր AI Agent-ներ պրոցեսների մեջ

Իրական օրինակներ

Կավտոմատացնենք իրական բիզնես պրոցեսներ տարբեր ոլորտների ընկերությունների համար։

Վերջնական նախագիծ

Դուք ինքներդ կստեղծեք մի քանի սեփական ավտոմտացված պրոցեսները սեփական բիզնեսի համար, կամ որպես պորտֆոլիո

AI-ավտոմատացման նախագծերի 95%-ը ձախողվում են

Շուկան լցված է գործիքներով՝ ChatGPT, Make.com, n8n, Perplexity... Ղեկավարները գնում են դրանք՝ հավատով, որ դրանք կօգնեն արագացնել պրոցեսներն ու ավտոմատացնել բիզնեսը։ Սակայն արդյունքում ստանում են ավելի մեծ քաոս։

Ո՞ւմ համար է նախատեսված այս դասընթացը

Ծրագրավորողների և տեխնիկական մասնագետների

Այս դասընթացի արդյունքում Դուք ձեռք կբերեք նոր հմտություններ և կկարողանաք AI-ի կիրառմամբ նոր պրոյեկտներ իրականացնել։ Նման մասնագետների կարիքը շատ մեծ է հիմա ամբողջ աշխարհում։

Ղեկավարների համար

Այս դասընթացի արդյունքում կկարողանաք ինքնուրույն ստեղծել և կառավարել ավտոմատացված workflow-ներ, որոնք կկապեն Ձեր տարբեր համակարգերն իրար, կարագացնեն աշխատանքը և կհեշտացնեն վերահսկողությունը։


Մանրամասն բովանդակություն

Փուլ 1. Ծանոթություն և Տրամաբանություն

Այս փուլում սովորում ենք n8n-ի լեզուն՝ JSON-ը, և կառուցում ավտոմատացման կմախքը։

Օր 1. Մուտք n8n և Google Gemini-ի ինտեգրում Թեմաներ. Node-երի տեսակները Trigger և Action, Webhooks, JSON կառուցվածքը։ AI մաս. Google Gemini node-ի միացում Google AI Studio-ի անվճար API Key-ով և պարզ տեքստի գեներացիա։ Գործնական. Telegram Bot-ի ստեղծում։ Գրում ես բոտին հարց, n8n-ը ուղարկում է Gemini-ին և պատասխանը վերադարձնում Telegram-ով։

Օր 2. Տրամաբանություն և որոշումներ․ Logic Flow Թեմաներ. If, Switch, Merge node-եր։ Ինչպես տարանջատել հոսքերը օրինակ VIP հաճախորդ և սովորական։ Գործնական. Email Sorter։ AI-ը վերլուծում է ստացված նամակի տոնայնությունը Positive կամ Negative։ Եթե բողոք է, ուղարկում է Slack Support, եթե գովասանք է, պահպանում է Google Sheet-ում։

Օր 3. Տվյալների ձևափոխում․ Data Transformation Թեմաներ. Edit Fields Set, Code Node, Date և Time ձևաչափում։ Գործնական. CRM Cleaner։ Խառը ֆորմատով հեռախոսահամարների և անունների ավտոմատ ուղղում AI-ի և Code node-ի օգնությամբ։

Օր 4. API-ներ և HTTP Requests կապ արտաքին աշխարհի հետ Թեմաներ. GET և POST հարցումներ։ Ինչպես միանալ ծառայություններին, որոնք չունեն պատրաստի node n8n-ում։ Գործնական. Weather Assistant։ Օգտվել OpenWeatherMap-ի կամ այլ անվճար API-ից։ Ստանալ վաղվա եղանակի տեսությունը։ If node-ով ստուգել, եթե անձրև է գալու, Telegram-ով ուղարկել հիշեցում Վերցրու անձրևանոց։

Փուլ 2. AI Engineering և Agent-ներ

Օր 5. Structured Output, AI-ը որպես տվյալների օպերատոր Թեմաներ. Prompt Engineering JSON-ի համար։ Ինչպես ստիպել AI-ին վերադարձնել ոչ թե տեքստ, այլ կառուցվածքային տվյալներ կոդ կամ աղյուսակ ձևաչափով։ JSON Parse։ Գործնական. Meeting Notes to Tasks։ Բոտին ուղարկում ես հանդիպումից կամ զանգից խառը նոթեր տեքստային տարբերակով։ AI-ը վերլուծում է և հանում է կառուցվածքային տվյալներ՝ հաճախորդ, խնդիրներ, վերջնաժամկետ։

Օր 6. AI Tools և Agents գործակալներ Թեմաներ. Agent Node։ Ինչպես է AI-ը ինքնուրույն որոշում օգտագործել գործիք, թե պատասխանել ինքնուրույն։ Wikipedia API։ Գործնական. Smart Fact Checker։ Բոտին տալիս ես հարց։ Agent-ը որոշում է՝ Եթե մաթեմատիկական հաշվարկ է, օգտագործում է հաշվիչ գործիք։

Օր 7. RAG մաս 1 Retrieval Augmented Generation Թեմաներ. Vector Stores Pinecone կամ Supabase։ Ինչ է Embedding-ը։ Ինչպես սեփական տվյալները դարձնել AI-ի համար հասկանալի։ Գործնական. Փաստաթղթերի ներբեռնում և վեկտորիզացիա տվյալների ներմուծման հոսք։

Օր 8. RAG մաս 2 Chat with Data Թեմաներ. Retrieval հոսքեր։ Հարցի համեմատում բազայի հետ և կոնտեքստային պատասխան։ Hallucination prevention՝ ստի կանխարգելում։ Գործնական. HR Bot։ Հարցեր տալ ընկերության ներքին կանոնադրությունից PDF ֆայլից և ստանալ ճշգրիտ պատասխաններ։

Փուլ 3. Արտադրական լուծումներ

Ինչպես սարքել համակարգեր, որոնք չեն փչանում և բիզնես արժեք են տալիս։

Օր 9. Human in the Loop մարդու մասնակցություն Թեմաներ. Wait for Webhook։ Approval workflows հաստատման կոճակներ Telegram-ում կամ Slack-ում։ Գործնական. Content Writer and Approval։ Դու գրում ես թեման օրինակ 5 խորհուրդ AI սովորելու համար AI-ը գրում է տեքստը post draft Ուղարկում է քեզ Telegram կամ Slack երկու կոճակով Հաստատել Approve և Մերժել Reject Եթե Approve, տեքստը ուղարկում է Final Channel կամ պահում է Google Sheet-ի Ready to Post էջում Եթե Reject, հարցնում է ինչն է փոխել և նորից գեներացնում

Օր 10. Error Handling, Scaling և Demo Day Թեմաներ. Error Trigger node։ Ինչ անել երբ API-ը կախում է retry ռազմավարություն։ Execution Data-ի մաքրում Ավարտական նախագիծ։ Յուրաքանչյուր ուսանող ներկայացնում է իր բարդ ավտոմատացումը օրինակ Lead Scoring System, Support Bot, Automated Reporting

Ինչու՞ սովորել մեզ մոտ

Մենք չենք տալիս տեսություն։ Մենք տալիս ենք գործիքներ, որոնք վաղը կիրառվելու են Ձեր բիզնեսում կամ նախագծերում։ 5 շաբաթ անց դուք կունենաք պատրաստի աշխատող AI Agent-ներ, որոնք կփոխարինեն տասնյակ ժամերի ձեռքի աշխատանքին։

Մանրամասները

  • Սկիզբը՝ Սեպտեմբեր 4

  • Չորեքշաբթի և շաբաթ օրերին

    Ժամերը՝ 20։30-22:30
    Տևողություն՝ 5 շաբաթ

  • Գործնական տնային աշխատանքներ + feedback

  • Ֆորմատ՝ օնլայն

  • Գինը՝ 120,000 դրամ
    (Idram&IDBank Rocket line-ով վճարեք մեկ տարի անց նույն գինը)

Թողնել գրանցման հայտ

Խնդրում ենք նշել գործող էլ․ հասցե, քանի որ հղումն ուղարկվելու է այս հասցեին։

Կապ մեզ հետ [email protected]
+374 95 220 111

Ընկերություն

  • Մեր մասին

  • Կարիերա

  • ՀՏՀ

  • Կապ

Ուղղություններ

  • Educational HUB

  • AI Agency

  • Տրանսորմացիա

  • Պրոդուկտներ

Պայմաններ

  • Ընդհանուր պայմաններ և դրույթներ

  • Գաղտնիության քաղաքականություն

  • Վերադարձի քաղաքականություն

Copyright 2026. Executive. All rights reserved.