Executive սեսիաներ բիզնեսի թռիչքային աճի համար
Ի՞նչ է Executive սեսիան
Executive սեսիայի նպատակն է բիզնեսի կոնկրետ խնդրի, նպատակի կամ բլոկի զարգացման բազմակողմանի վերլուծությունը, մտքերի գեներացումն ու կոնկրետ գործողությունների պլանի մշակումը
Executive սեսիաների հնարավոր թեմաները
Բիզնեսի օպերացիոն արդյունավետության բարձրացում
Այս սեսիայի ընթացքում Ձեր թիմի հետ համատեղ վերլուծում ենք բիզնեսի օպերացիոն համակարգի թերությունները և մշակում ենք արդյունավետության բարձրացման պլան։
Բիզնես պրոցեսների օպտիմիզացիա հաճախորդակենտրոնության համար
Հաճախորդակենտրոնությունը շատ բիզնեսների կարևորագույն սկզբունքներից է։ Բայց այդ սկզբունքն իրականություն է դառնում միայն հստակ բիզնես-պրոցեսների առկայության դեպքում։ Այս սեսիայի ընթացքում վերլուծում և կատարելագործում ենք այն պրոցեսները, որոն ուղղված են հաճախորդակենտրոն մոտեցման ապահովմանը։
Բիզնեսի կառուցվածքի մշակում/upgrade
Բիզնեսի ֆունկցիոնալ կառուցվածքը ցույց է տալիս, թե ինչ ֆունկցիաներ կան բիզնեսում և ինչպես են դրանք միմյանց հետ փոխկապակցված։ Առանց բոլորի համար հասկանալի և կիրառական կառուցվածքի՝ արդյունավետ բիզնես վարել հնարավոր չի։ Այս սեսիայի նպատակն է մշակել բիզնեսի ֆունկցիոնալ կառուցվածքը կամ կատարելագործել առկա կառուցվածքը։
Բիզնեսի Bottleneck-ի հայտնաբերում և վերացում
Ի՞նչն է հենց հիմա ամենաշատը խանգարում բիզնեսի արագ աճին։ Այս սեսիայի ընթացքում գտնում ենք այդ խոչընդոտները և մշակում դրանց վերացման պլան։

Բիզնեսի արժեքի ստեղծման շղթայի վերլուծություն և upgrade
Այս սեսիան օգտակար կլինի բարդ արժեքի ստեղծման շղթա ունեցող բիզնեսներին։ Սեսիան ուղղված է շղթայի վերլուծությանը։ Դրա ընթացքում գտնում ենք արժեշղթայում խնդիրները և զարգացման հնարավորությունները։
Digital transformation պլանի կազմում
Այս սեսիայի ընթացքում դուրս կբերենք, թե հատկապես որ պրոցեսներն ու ոլորտները Ձեր բիզնեսում թվայնացման կարիք ունեն և կկազմենք Digital Transformation-ի պլան։
KPI-ների համակարգի ստեղծում
KPI-ների համակարգի մշակումը թույլ կտա բիզնեսին կենտրոնանալ այն ցուցանիշների վրա, որոնք կարևոր են աճի համար։ Այս սեսիայում դուրս կբերենք Ձեր բիզնեսի կարևորագույն KPI-ները և դրանց հաշվարկի մեթոդները։
Կառավարչական հաշվառման մոդելավորում
Կառավարչական հաշվառումը թույլ է տալիս տեղեկացված լինել բիզնեսի իրական եկամուտների և ծախսերի, բիզնեսի իրական արժեքի և այլ կարևոր ցուցանիշների մասին։ Կառավարչական հաշվառման մոդելավորումը օգտակար կլինի այն բիզնեսներին, ովքեր ունեն հաշվառման ծրագիր, բայց դրա հնարավորություններն ամբողջությամբ չեն օգտագործում։
Ինչպե՞ս է անցնում Executive սեսիան
Գրանցվում եք ներքևի հղմամբ
Մենք կապվում ենք Ձեզ հետ, քննարկում ենք Ձեր պահանջմունքն ու որոշում, թե ինչ թեմայով սեսիան ճիշտ կլինի բիզնեսի համար
Պլանավորում ենք Executive սեսիայի ընթացքը, արդյունքները, որոշում ենք մասնակիցներին և պայմանավորվում ենք անցկացման մասին
Անցկացնում ենք Executive սեսիան
Տրամադրում ենք սեսիայի արձանագրություն, հետագա անելիքների պլան և կից դիտարկումներ (նկատած խնդիրներ, խորհուրդներ, մոտագա զարգացման ուղղություն և այլն)
Նախագրանցվել
Ուշադրություն
Executive սեսիաների կազմակերպման հնարավորությունը խսիտ սահմանափակ է։ Մինչև 2024թ․ ավարտն ունենք ընդամենը 3 սեսիա կազմակերպելու հնարավորություն։
Նախագրանցվել
Կապվեք մեզ հետ
Մեզ հետ կարող եք կապ հաստատել հետևյալ եղանակներով.


Էլեկտրոնային հասցե: contact@executiveonline.am
Զանգահարեք մեզ : +374 95 220 111

Made on
Tilda