COO 2.0
Բարձրացրեք Ձեր գործառնական կառավարման հմտությունները նոր մակարդակի. COO 2.0-ը Ձեր հաջորդ քայլն է
Ո՞վ է COO-ն
COO-ն ընկերության գործառնական տնօրենն է։ Նա պատասխանատու է ընկերության ամենօրյա գործունեության կազմակերպման, արդյունավետության բարձրացման և տակտիկական նպատակներին հասնելու համար։
Ու՞մ համար է թրեյնինգը
Դուք արդեն ունեք որոշակի ղեկավարական փորձ և տիրապետում եք հանձնարարման, պլանավորման, վերահսկողության և կազմակերպական կառուցվածքի մշակման հմտություններին: Սակայն զգու՞մ եք, որ պատրաստ եք ավելի բարդ մարտահրավերների:

Executive Business Campus-ի COO 2.0 դասընթացը կառուցված է նախորդ մակարդակի վրա՝ առաջարկելով ավելի խորացված և բարդ կառավարչական գործիքներ և մոտեցումներ: Սա Հայաստանում միակ հայալեզու խորացված COO ծրագիրն է, որը կենտրոնանում է մաքսիմալ գործնական մոտեցումների վրա:
Փորձառու ղեկավարները հաճախ բախվում են այս խնդիրներին
Դժվարանում են արդյունավետ մշակել և քարտեզագրել բիզնես պրոցեսները
Անհրաժեշտ է խորացնել գիտելիքները կառավարչական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների վերլուծության մեջ
Բարդ որոշումների կայացման գործընթացներում արդյունավետ մեթոդների բացակայություն
Խնդիրներ ունեն նախագծերի պլանավորման, իրականացման և կառավարման մեջ
Պակասում են բանակցային հմտությունները՝ բարդ իրավիճակներում արդյունավետ լուծումներ գտնելու համար
COO 2.0 բովանդակություն- 5 մոդուլ, 25 դաս
COO 2․0-ն նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր արդեն անցել են COO 1․0 մակարդակը, կամ բանավոր հարցազրույցում հիմնավորել են գիտելիքների և փորձի բավարար մակարդակը։

Առաջին մոդուլ։ Բիզնես պրոցեսներ և որակի կառավարում

Առաջին մոդուլում կծանոթանանք բիզնես պրոցեսների մշակման և կատարելագործման, ինչպես նաև որակի կառավարման հիմունքներին։

Երկրորդ մոդուլ։ Նախագծերի կառավարում

Ցանկացած գործառնական ղեկավար պիտի տիրապետի նախագծերի կառավարման մասնագիտության հիմունքներին։ Երրորդ մոդուլն ուղղված է նախագծերի կառավարման հիմունքների ուսումնասիրությանը։

Երրորդ մոդուլ։ Կառավարչական հաշվառում և գործառնական արդյունավետություն

Երրրորդ մոդուլում սովորելու եք կառավարչական հաշվառման հիմունքները։ Մոդուլի ավարտի Դուք կկարողանաք հաշվառել ցանկացած գործունեության ծախսերը, վերլուծել դրանք և կառավարչական որոշումներ կայացնել։ Այս մոդուլը հիմնաքարային է ցանկացած օպերացիոն ղեկավարի համար, քանի որ թույլ է տալիս աշխատել ծախսերի կրճատման և արդյունավետության շարունակական բարձրացման վրա։

Չորրորդ մոդուլ։ Որոշումների կայացման տեխնիկաներ

Այս մոդուլում սովորելու ենք մշակել արդյունավետ որոշումներ՝ հիմնված տվյալների վրա, ոչ թե էմոցիաների և ինտուիցիայի։ Որոշումների կայացման հմտությունը կօգնի աշխատանքի ցանկացած իրավիճակում։


Հինգերորդ մոդուլ։ Բանակցություններ

Բանակցություններ վարելու հմտությունը նույնպես շատ կարևոր է ղեկավարի համար։ Դուք Ձեր աշխատանքում անընդհատ բանակցությունների մեջ եք լինելու թիմի, գործընկերների, ղեկավարության և այլ կողմերի հետ։

COO 2.0-ն ավարտելով Դուք կարող եք վստահ դիմել գործառնական տնօրենի պաշտոնին։ Դուք արդեն կունենաք բավարար խորը գիտելիքներ նույնիսկ խոշոր ընկերություններում ամենօրյա գործունեությունը արդյունավետ կազմակերպելու համար։
Ինչու՞ մասնակցել այս թրեյնինգին

Գործնական մոտեցում և պրակտիկ գիտելիքներ
Հայկական բիզնեսում աշխատող մեթոդներ
Կարիերայի աճի հնարավորություններ
COO 2.0-ի մանրամասները
COO 2.0 -ը մեկնարկում է Փետրվարի 3-ից
Տևողությունը՝ 3 ամիս (25 դաս)

COO 2.0 դասընթացի արժեքը կազմում է 240,000 ՀՀ դրամ։

Մասնակիցների առավելագույն քանակը՝ 15 հոգի
Հանդիպումները լինելու են երկուշաբթի և չորեքշաբթի օրերին,
Ժամերը՝ 19։00-21։30
Թրեյնինգի հեղինակ
Թրեյնինգի հեղինակ
Բիզնեսի կառավարման համակարգերի ներդրման մասնագետ
EBRD-ի կողմից որակավորված Digital Transformation Consultant
10 տարվա փորձ տարբեր ընկերություններում գործառնական ղեկավարի պաշտոնում
Ավելի քան 10 կառավարման համակարգի ներդրման նախագիծ
Հաճախ տրվող հարցեր
Մեր գործընկերները
Գործընկերների կարծիքներ
Կապվեք մեզ հետ
Մեզ հետ կարող եք կապ հաստատել հետևյալ եղանակներով.


Էլեկտրոնային հասցե: contact@executiveonline.am
Զանգահարեք մեզ : +374 95 220 111

Made on
Tilda