Հայկ Մարգարյան
Executive Business-ի հիմանդիր
Հայկ Մարգարյանը կառավարման և ֆինանսների մասնագետ է, ով ունի մոտ 15 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական, արտադրության, դիստրիբյուցիայի, բիզնեսի ավտոմատացման և այլ ոլորտներում, որից մոտ 10 տարին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։
Ֆորմալ կրթությունը ներառում է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի Կառավարում (բակալավր),ֆինանսներ և վերահսկողություն (մագիստրատուրա) և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Արտադրական ինժիներիա և համակարգերի կառավարում (մագիստրատուրա) ֆակուլտետները։
Հայկը 2013 թվականից ի վեր իրականացրել է ավելի քան 1000 ժամ թրեյնինգ տարբեր թեմաներով։
Կառավարման համակարգերի ներդրման և բիզնեսի ավտոմատացման ոլորտում իրականացրել է ավելի քան 10 նախագիծ։
Վերջին նախագծերից են Պրեմիում գազ և Լինկ ընկերություններում կառավարման համակարգի ամբողջական ներդրումը՝ համաձայն հեղինակային մեթոդիկայի։
Հայկ Մարգարյանը նաև EBRD-ի կողմից որակավորված Digital Transformation Consultant է։